Կառլոս Ջաներյան
Կառլոս Ջաներյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1932 (91 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կառլոս Ջաներյան (մայիսի 10, 1932, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1955)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1954)։ Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող (2017)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլոս Ջաներյանը ծնվել է 1932 թվականի մայիսի 10-ին Լենինականում (այժմ ՝ Գյումրի)։ 1947 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ սկսել է զբաղվել բռնցքամարտով Վարդան Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1955 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Արևմտյան Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Երեք մենամարտ հաղթելով Թուրքիայի, Իտալիայի և ԳԴՀ-ի մրցակիցներից, կարողացել է հասնել այդ մրցումների եզրափակիչ, որտեղ պարտվել է հայտնի լեհ բռնցքամարտիկ Զբիգնև Պետշիկովսկուն։
1961 թվականին Կառլոս Ջաներյանն ավարտեց իր մարզական կարիերան։ 1962-1967 թվականներին աշխատել է ՆԳՆ քրեական հետախուզության վարչությունում, 1967-1977 և 1986-1996 թվականներին՝ Հայաստանի Մարզկոմիտեում։ 1996-2007 թվականներին դասավանդել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, նրան շնորհվել է դոցենտ գիտական կոչում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Награда НОКА за заслуги
- ↑ «Кафедра тяжёлой атлетики, бокса и фехтования Армянского государственного института физической культуры(հայ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. А. Марков, В. Л. Штейнбах. Бокс. Энциклопедия. — Москва: Человек, 2011. — 655 с. — ISBN 978-5-903639-26-7
- Профиль на сайте The-sports.org(անգլ.)