Կապույտ գերհսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապույտ գերհսկան — գերհսկա աստղերի տեսակ (լուսատվության I կարգ) սպեկտրային դասակարգումը՝ O և B.

Ռիգելը և IC 2118 միգամածությունը, որն այն լուսավորում է

Ընդհանուր բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ գերհսկաները երիտասարդ, շատ տաք և պայծառ աստղեր են, որոնց մակերեսի ջերմաստիճանը տատանվում է 20,000–50,000 °C միջակայքում։ Հերցպրունգ-Ռասել դիագրամում այս աստղերը գտնվում են վերին ձախ հատվածում։ Այս աստղերի զանգվածը տատանվում է 10–50 արեգակնային զանգվածի միջակայքում ( ), իսկ առավելագույն շառավիղը հասնում է 25 արեգակի շառավիղի ( )։ Այս հազվագյուտ և խորհրդավոր աստղերը տիեզերքի հայտնի տարածաշրջանի ամենաթեժ, ամենամեծ և ամենապայծառ օբյեկտներից են։

Իրենց հսկայական զանգվածի պատճառով սրանք ունեն համեմատաբար կարճ կյանքի տևողություն (10–50 միլիոն տարի) և հանդիպում են միայն երիտասարդ տիեզերական կազմավորումներում, օրինակ բաց կլաստերները, պարուրաձև գալակտիկաների թևերը և անկանոն գալակտիկաները։ Եվ հակառակը, կապույտ գերհսկաներ գրեթե չեն հանդիպում պարուրաձև և էլիպսաձև գալակտիկաների միջուկներում կամ գնդաձև կլաստերներում, որոնք համարվում են հին օբյեկտներ։

Չնայած դրանց հազվադեպությանը և կարճ կյանքի տևողությանը, կապույտ (երկնագույն) գերհսկաներ անզեն աչքով տեսանելի աստղերի մեջ հաճախ են հանդիպում. դրանց բնորոշ բացառիկ պայծառությունը փոխհատուցում է նրանց քիչ քանակությունը։

Գերհսկաների փոխադարձ փոխակերպումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամմա Օրիոնը, Ալգոլ B и Արեգակը (կենտրոնում)

Կապույտ գերհսկաները ծանր զանգվածային աստղեր են, որոնք գտնվում են «մեռնելու» գործընթացի որոշակի փուլում։ Այս փուլում աստղի միջուկում տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիաների ինտենսիվությունը նվազում է, ինչի արդյունքում աստղը սկսում է սեղմվել։ Մակերեւույթի զգալի նվազման արդյունքում աստղի կողմից ճառագայթվող էներգիայի խտությունը մեծանում է, ինչի արդյունքում աստղի մակերեսը տաքանում է։ Ծանր աստղի նման սեղմումը հանգեցնում է կարմիր գերհսկայի ձևափոխմանը կապույտի։ Հնարավոր է նաև հակառակ գործընթացը՝ կապույտ գերհսկայի ձևափոխումը կարմիրի։

Թեև կարմիր գերհսկայից դուրս եկող աստղային քամին խիտ է և դանդաղ, կապույտ գերհսկայի քամին ընդհակառակը արագ է, բայց բարակ։ Եթե սեղմման արդյունքում կարմիր գերհսկան վեր է ածվում կապույտի, ապա ավելի արագ քամին բախվում է նախկինում արտանետված դանդաղ քամուն և հանգեցնում է նրան, որ արտանետվող նյութը խտանում է բարակ թաղանթի մեջ։ Գրեթե բոլոր դիտարկված կապույտ գերհսկաներն ունեն նմանատիպ թաղանթ, այս փաստն էլ հաստատում է, որ դրանք բոլորը նախկինում կարմիր գերհսկաներ են եղել։

Աստղը զարգացման ընթացքում կարող է կարմիր գերհսկայից (դանդաղ, խիտ քամի) վերածվել կապույտ գերհսկայի (արագ, ցրված քամի) և հակառակը մի քանի անգամ, ինչի արդյունքում աստղի շուրջ առաջանում են համակենտրոն թույլ թաղանթներ։ Միջանկյալ փուլում աստղը կարող է լինել դեղին կամ սպիտակ, օրինակ՝ Հյուսիսային աստղը։ Որպես կանոն, գերծանր աստղն իր կյանքն ավարտում է գերնոր աստղի պայթյունով, սակայն կան շատ փոքր թվով աստղեր, որոնց զանգվածը տատանվում է 8-12 արեգակնային զանգվածի միջև, որոնք չեն պայթում, այլ շարունակում են զարգացումը և ի վերջո վերածվում են թթվածին-նեոնային սպիտակ թզուկների։ Դեռ պարզ չէ, թե ինչպես և ինչու են այս սպիտակ թզուկները ձևավորվում այն աստղերից, որոնք տեսականորեն պետք է ավարտեին իրենց էվոլյուցիան փոքր գերնոր աստղերի պայթյունով։ Ինչպես կապույտ, այնպես էլ կարմիր գերհսկաները կարող են վերածվել գերնոր աստղի։

Քանի որ ծանր աստղերն իրենց գոյության մեծ մասում կարմիր գերհսկաներ են, ուստի մենք ավելի շատ կարմիր գերհսկաներ ենք տեսնում՝ քան կապույտ, և դրա հետևանքով էլ գերնոր աստղերի մեծ մասն առաջանում է հենց կարմիր գերհսկաներից։ Աստղաֆիզիկոսները նախկինում նույնիսկ ենթադրում էին, որ բոլոր գերնոր աստղերը ծագում են կարմիր գերհսկաներից, սակայն SN 1987A գերնոր աստղը ձևավորվել է կապույտ գերհսկայից և, հետևաբար, այս ենթադրությունը մերժվեց։ Այս իրադարձությունը հանգեցրեց նաև աստղերի էվոլյուցիայի տեսության որոշ դրույթների վերանայմանը։

Կապույտ գերհսկաների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի կապույտ գերհսկան Ռիգելն է (բետա Օրիոն), Օրիոն համաստեղության ամենապայծառ աստղը, որի զանգվածը մոտ 20 անգամ գերազանցում է Արեգակի զանգվածին, իսկ պայծառությունը՝ մոտ 130,000 անգամ, ինչը նշանակում է, որ այն մեր գալակտիկայի ամենահզոր աստղերից մեկն է (ամեն դեպքում՝ երկնքի ամենապայծառ աստղերից ամենահզորը, քանի որ Ռիգելը նման հսկայական պայծառությամբ աստղերից ամենամոտն է Երկրագնդին)։ Հին եգիպտացիներն անգամ Ռիգելին կապում էին Սախի՝ աստղերի թագավորի և մահացածների հովանավորի հետ, իսկ ավելի ուշ՝ Օսիրիսի հետ։

Առագաստի գամմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առագաստի գամման բազմակի աստղ է, և ամենապայծառը Առագաստների համաստեղությունում։ Այն ունի +1,7 մ տեսանելի ուժգնություն։ Համակարգի աստղերի հեռավորությունը գնահատվում է 800 լուսային տարի։ Առագաստի գամման(Ռեգոր) հսկայական կապույտ գերհսկա է։ Այն ունի Արեգակի զանգվածից 30 անգամ մեծ զանգված։ Նրա տրամագիծը 8 անգամ գերազանցում է Արեգակի տրամագիծը։ Ռեգորայի պայծառությունը 10600 արեգակնային լուսավորություն է։ Տարօրինակ է աստղի սպեկտրը, որտեղ մուգ կլանման գծերի փոխարեն հանդիպում են ճառագայթման վառ արտանետման գծեր, ինչի արդյունքում աստղին տվել են «Հարավային երկնքի սպեկտրալ մարգարիտ» անվանումը։

Ընձուղտի ալֆա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղից հեռավորությունը մոտ 7 հազար լուսատարի է, սակայն աստղը տեսանելի է անզեն աչքով։ Այն երրորդ ամենապայծառ աստղն է Ընձուղտի համաստեղությունում, որից ավելի պայծառ են Բետա Ընձուղտը և ԿՍ Ընձուղտը։ Ալֆա ընձուղտն ունի 620,000 արեգակի պայծառություն։

Ձետա Օրիոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձետա Օրիոնի (Ալնիտակ) աստղ է Օրիոնի համաստեղությունում, որը O դասի ամենապայծառ աստղն է +1,72 տեսանելի մեծությամբ (առավելագույնը +1,72 և նվազագույնը մինչև +1,79), ձախ և ամենամոտ աստղային աստղանիշ «Օրիոնի գոտի»։ Աստղից հեռավորությունը մոտ 800 լուսատարի է, պայծառությունը՝ մոտ 35000 արեգակի պայծառություն։

Ձետա Կորմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձետա Կորման նկարչի պատկերմամաբ

Զետա Կորման Կորմայի համաստեղության ամենապայծառ աստղն է։ Աստղն ունի իր սեփական անուն՝ Նաոս։ Դրա պայծառությունը 870,000 անգամ մեծ է արեգակի պայծառությունից, ինչը նրան դարձնում է գալակտիկայի ամենապայծառ աստղերից մեկը։ Զետա Կորման Արեգակից 59 անգամ ավելի զանգված ունի, համարվում է O9 սպեկտրալ տեսակի աստղ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]