Կապիտոլինյան եռյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտոլինյան եռյակ
«Կապիտոլինյան եռյակ» Գուիդոնիայի թանգարան
Տեսակtriple deity?
Անվանված էԿապիտոլիում
 Capitoline triade Վիքիպահեստում
Յուպիտեր, հռոմեացիների գերագույն աստվածը, երկնքի և երկրի արարիչը։

Կապիտոլինյան եռյակը, աստվածների խումբ Հին Հռոմեական դիցաբանության մեջ՝ բաղկացած երեք աստվածներից՝ Յուպիտեր, Յունոնա, Միներվա։ Նրանց երկրպագության վայրը գտնվում էր Կապիտոլիա բլրի վրա։ Նրանք հռոմեական դիցաբանության երեք գլխավոր աստվածներն էին[1]։

Եռյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք դիցերը, որոնց հաճախ կոչում են նաև Կապիտոլյան եռյակ, Յուպիտերն է` աստվածների աստվածը, երկնքի և երկրի արարիչը, Յունոնան` Յուպիտերի կինը և քույրը, և Միներվան՝ Յուպիտերի դուստրը, հաղթանակի աստվածուհին։ Աստվածությունների այս խումբը՝ մեկ աստված և երկու աստվածուհի, անսովոր է հին հնդեվրոպական հավատալիքների մեջ։ Ակունքը կարելի է փնտրել Տինիայի էտրուսական եռյակից՝ գերագույն աստվածությունից, Ունիից, նրա կնոջից և Միներվայից, նրանց դստերից, որն իմաստության աստվածուհին էր[1]։

Կապիտոլյան անվանունը ստացել է նրա համար, որ վերոնշյալ դիցերի սրբավայրը գտնվել է Հռոմի Կապիտոլինյա բլրի վրա[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ryberg, Inez Scott (1931). «Was the Capitoline Triad Etruscan or Italic?». The American Journal of Philology: 145–156. doi:10.2307/290109. JSTOR 290109.
  2. Fishwick, Duncan (1987). "Seneca and the Temple of Divus Claudius" (pp. 253–254). Britannia 22 (pp. 137–141).
  3. Richardson, L. (1992). A New Topographical Dictionary of Ancient Rome (p. 70). Baltimore and London: The Johns Hopkins University Press. 0-8018-4300-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլինյան եռյակ» հոդվածին։