Կամպորա Սան Ջովաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամպորա Սան Ջովաննի
Campora San Giovanni
Կամպորա Սան Ջովաննիի համայնապատկերը
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես6.2 կմ²
ԲԾՄ55 մ
Բնակչություն7․340 մարդ (2009 հոկտեմբերի 1)
Խտություն1,183.9 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0982
Փոստային ինդեքս87032
Փոստային դասիչ87032
Պաշտոնական կայքcamporaweb.it
Կամպորա Սան Ջովաննի (Իտալիա)##
Կամպորա Սան Ջովաննի (Իտալիա)

Կամպորա Սան Ջովաննի (իտալ.՝ Campora San Giovanni, նեապ.՝ Campura San Giuvanni, սից.՝ Campura Santu Janni), նավահանգիստ և Իտալիայի Կոզենցա նահանգի Ամանտեա գավառի կոմունաներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպորան տեղակայված է Տիրենյան ծովի ափամերձ տարածքում՝ մի փոքր սարահարթի վրա։ Մոտակա բլուրների վրա աճում են գինու արտադրության համար խաղող և ձիթատու սերմեր։ Տեղի բլուրների համայնապատկերը տարածվում է Լամեցիա Տերմի ծովածոցից մինչև Ստրոմբոլի հրաբուխը, որի ծուխը երևում է պարզ արևոտ օրերին։ Կամպորա Սան Ջովաննի նավահանգստից կա ծովային հաղորդագրություն դեպի Լիպարյան կղզիներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կամպորա Սան Ջովաննիում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 27,0 29,0 34,7 35,7 38,9 43,0 43,1 42,4 40,4 35,8 30,6 26,7 43,1
միջին առավելագույնը (°C) 14,9 14,9 16,5 18,8 22,6 26,4 29,4 30,0 27,4 24,1 19,9 16,5 21,8
միջին ջերմաստիճանը (°C) 13,4 13,8 13,6 15,8 19,4 23,1 26,1 26,8 24,3 21,0 17,1 14,0 18,8
միջին նվազագույնը (°C) −10,4 10,0 11,1 13,1 16,4 20,2 23,0 23,8 21,4 18,3 14,6 −11,7 16,2
բացարձակ նվազագույնը (°C) 2,0 2,4 2,4 6,5 9,8 13,0 17,8 17,9 13,4 10,0 5,1 1,6 1,6
տեղումների քանակը (մմ) 116 73 100 63 54 21 13 20 61 75 137 161 904
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը հիմնականում հիմնված է գյուղատնտեսության և զբոսաշրջության վրա։ 1980 թվականին, տնտեսության մեջ զգալի դեր է խաղում կարմիր սոխի արտահանումը, որը ունի մեծ պահանջարկ է իտալական և օտարերկրյա շուկաներում։ Այստեղ կա նաև ծովային առողջարան։

Զբոսաշրջության առանցքային տարրը դա նավահանգիստն է, որը կառուցվել է 2003 թվականին, որից շատ հեշտ է հասնել Լիպարյան կղզիներ։ Առևտրային ակտիվությանը խաթարում է այնպիսի տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչպիսիք են SS18 խճուղին, ճանապարհատրանսպորտային ճյուղը և А3 ավտոպողոտան, որը տարածաշրջանը միացնում է Լամեցիա Տերմե օդանավակայանին։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպորա Սան Ջովաննիի տարածքում են գտնվում հետևյալ գյուղերը.

  • Աուգուրատո
  • Կարատելլի
  • Կոլոնի
  • Կոզա
  • Կուկուվալյա
  • Ֆրավիտե
  • Գալո (հարավային մասը)
  • Իմբելի
  • Մարանո
  • Մարինելա
  • Միրաբելա
  • Օլիվա
  • Պիանա Կավելո
  • Պիանա Մաուրի
  • Պրինցիպասա
  • Ռիբես
  • Ռուբանո
  • Ստրայտու
  • Վիլանովա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում Կամպորայի ժամանակակից տարածքներում տեղակայված են եղել Մեծ Հունաստանի 2 քաղաքներ՝

  • Թեմեզա կամ Տեմպսա՝ Հարավային Իտալիայի հնագույն քաղաքներից մեկը[1]։
  • Կլետե։

Երկու քաղաքներնն էլ պատերազմում են միմյանց դեմ, և նրանք երկուսն էլ ծովահենների զոհ դարձան։ Տեղի բնակիչները փախան լեռներ։ Հետագայում, ներկայիս Կամպորա տարածքը եղել էր զավթման և նվաճման օբյեկտ տարբեր ժողովուրդների համար։ Դրանք են. փյունիկեցիները, հույները, հռովմեացիները, բարբարոսը, արաբները և նորմանները։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր աշտարակը, որը կառուցվել է XIV դարում միակ ուշագրավ շենքն է։ Աշտարակի վերին մասը զարդարված է աստիճանաձև ելուստներ։ Այս աշտարակը ստացել է անուն՝ U Turriune («Մեծ աշտարակ»)՝ ըստ տեղական բարբառի։ Վերջերս կառուցել նավահանգիստ (2002)։ Տոնախմբության ժամանակ, երբ տարբեր գյուղերից ուխտավորներ են գալիս այստեղ, ամբողջ երթը իրականացվում է փողոցներում, իրենց ուսերին դնելով սուրբ արձանիկներ։

Կամպորայի խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպորայի տեղական խոհանոց ավանդաբար ներառում բուսական և ձկան ճաշատեսակներ, թխվածքներ, երշիկեղեն է խոզի միս։

Գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական գինիներից առանձնանում են Savuto և Gallo բրենդը։

Corso Italia փողոցը

Բնիկ Կամպորացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Темеза» (ռուսերեն). Реальный словарь классических древностей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]