Կամարի Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամարի Տոնոյան
Ծնվել էհուլիսի 15, 1931(1931-07-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 13, 2015(2015-02-13) (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳրական թերթ
Կամարի Տոնոյան Վիքիդարանում

Կամարի Հայկի Տոնոյան (հուլիսի 15, 1931(1931-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 2015(2015-02-13), Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 1963 թվականից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարի Տոնոյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-ին, Երևանում։ 1951-1954 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1956 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը։ Աշխատել է «Գրական թերթ»-ի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնոյանի առաջին պատմվածքը՝ «Մայրամուտ ծննդյան գիշերվա լուսաբացից հետո», տպագրվել է 1956 թվականին, «Սովետական գրականություն» ամսագրում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, 1967) պատմվածքների ժողովածուն[3]։

Տոնոյան բազմաթիվ պիեսներ բեմադրվել են հայկական ռադիոթատրոնում և հեռուստաթատրոնում, այդ թվում՝ «Աշնանային գնացքում», «Զինվորը», «Վերջին գործուղումը», «Խոսակցություններ սիրո մասին», «Հին սալոնի ժամանակները» և այլն։ Հրատարակվել են նրա «Ամենալավ հեքիաթը Կարմիր Գլխարկի մասին» (1973), «Անտառի դստեր հեքիաթը» (1974), «Նիգուլը» (1974), «Անտառի բացատում» (1982), «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» (2006) և այլ գրքեր։ Գրել է նաև մանուկների համար` «Ամենալավ հեքիաթը Կարմիր գլխարկի մասին», «Անտառի դստեր հեքիաթը» և այլն։ Տոնոյանի «Կյանքի ապտակը», «Անիծյալ անձրև», «Եվ կյանքը թվում է սխալ», «Նիգուլ» և այլ ժողովածուներ թարգմանվել և հրատարակվել են նաև ռուսերեն[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյանքի ապտակը, Երևան, Հայպետհրատ, 1958, 101 էջ։
  • Անիծյալ անձրևը, Երևան, Հայպետհրատ, 1962, 247 էջ։
  • ...Եվ կյանքը թվում է սխալ, Երևան, Հայպետհրատ, 1963, 124 էջ։
  • Ժամացույցը, Երևան, «Հայաստան», 1965, 68 էջ։
  • Ամենալավ հեքիաթը կարմիր գլխարկի մասին, Երևան, «Հայաստան», 1973, 12 էջ
  • Անտառի դստեր հեքիաթը, Երևան, «Հայաստան, 1974։
  • Նիգուլը, Երևան, «Հայաստան», 1974, 362 էջ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» պիեսների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն դրամատիկական ստեղծագործության համար» մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿԱՄԱՐԻ ՏՈՆՈՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  2. Կամարի Տոնոյանի մասին ՀԳՄ կայքում
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 465-466։
  4. «AV Production - Կամարի Տոնոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]