Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 27, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձան
Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձան

Հաճընի հերոսամարտ, Հաճըն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։ Հաճընը հայկական քաղաք է պատմական Կիլիկիայում: 1915 թ-ի տվյալներով Հաճըն քաղաքի 35.000 բնակիչներից 30.000-ը հայեր էին: Սակայն 1915Հայոց Ցեղասպանության ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է:

1918-ին Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը և թուրքական զորքերը դուրս բերվեցին (Մուդրոսի զինադադար) այնտեղից։ Հաճընի նախկին 30 հազար հայ բնակիչներից մոտ 8 հազարը վերադարձան։ 1920-ի սկզբին քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին զորքերը դուրս բերել Կիլիկիայից։ Թուրքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով տեղի հայ բնակիչների հետ։ շարունակել...