Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 18, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Սամուրայ
Սամուրայ

Սամուրայ (ճապ.՝ , բու ́շի ճապ.՝ 武士), ճապոնական ավատատիրության ժամանակ՝ ազնվական-ռազմական խավ, սկսած մեծ իշխաններից (դայմյո) և մինչև մանր ազնվականություն: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառը մոտ է «բուշի» բառին. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նշանակում է ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միչև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանզի տարբերությունները ակնհայտ են:

Բուն «սամուրայ» բառը առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ` դայմյոյի ռազմական ծառան էր, թիկնապահը, զինվորը, պաշտոնյան: Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապանը: Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները: շարունակել...