Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 28, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ալեքս Ֆերգյուսոն
Ալեքս Ֆերգյուսոն

Ալեքս ՖերգյուսոնCBE (անգլ.՝ Sir Alexander Chapman Ferguson, դեկտեմբերի 31, 1941, Գլազգո, Շոտլանդիա), առավել հայտնի որպես Ալեքս Ֆերգյուսոն, սըր Ալեքս, ՍԱՖ կամ Ֆերգի, շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1986 թվականից մինչև 2013 թվականը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիչն է։ «The Times» թերթի վարկածով ետպատերազմյան շրջանի լավագույն մարզիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ «World Soccer» և «ESPN FC» ամսագրերի վարկածով բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն մարզիչների ցանկում առաջինն է։

Ֆերգյուսոնը որպես հարձակվող խաղացել է մի քանի շոտլանդական ակումբներում, ինչպիսիք են «Դանֆերմլին Աթլետիկը» և «Ռեյնջերսը»։ 1965-66 մրցաշրջանի ժամանակ նա «Դանֆերմլինի» կազմում դարձել է Շոտլանդական լիգայի լավագույն ռմբարկուն։ Խաղալուն զուգահեռ նաև աշխատել է որպես մարզիչ՝ սկսելով իր մարզչական գործունեությունը «Իսթ Սթերլինգշիրում» և «Սենթ Միրրենում»։ Մեծ հաջողությունների է հասել «Աբերդինը» մարզելու ժամանակ՝ հաղթելով Շոտլանդիայի լիգայի մրցաշարը, չորս Շոտլանդական գավաթներ և 1983 թվականի ՈւԵՖԱ գավաթի հաղթողների գավաթը։ Ջոք Սթեյնի մահից հետո կարճ ժամանակ առաջնորդել է Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականը 1986 թվականի... Ավելին