Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 6, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Օշական, գյուղ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները։ Համայնքի մակերեսը կազմում է 16,96 քառակուսի կմ, իսկ բնակչությունը՝ 5962 մարդ։ Համայնքը սահմանակից է Ոսկեվազ, Աշտարակ, Սասունիկ, Դաշտ համայնքների վարչական տարածքներին։

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։

Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին շարունակել...