Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 5, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Լասկո քարանձավ, Ֆրանսիայում գտնվող ուշքարեդարյան կարևորագույն հուշարձան` բացառիկ այնտեղ պահպանված ժայռապատկերների քանակի, որակի և պահպանվածության առումով: Երբեմն Լասկոն անվանում են «նախնական գեղանկարչության Սիքստինյան կապելլա»: Այնտեղ գտնվող նկարված ու փորագրված պատկերների ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ. դրանք ի հայտ են եկել մ. թ. ա. 18-15-րդ հազարամյակներում: Երկար ժամանակ դրանք վերագրվում էին մադլենյան մշակույթին, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ամենայն հավանականությամբ վերաբերում են ավելի վաղ շրջանի սոլյուտրեյան մշակույթին:

Քարանձավը գտնվում է Ֆրանսիայի պատմական Պերիգոր (ֆր.՝ Périgord) շրջանի Մոնտինյակ համայնքում (Դորդոն դեպարտամենտ)` Պերիգյո քաղաքից մոտ 40 կմ հարավ-արևելք: Այն գտնվում է Վեզեր գետի ձախ ափին` կրաքարե բլրի վրա: Ի տարբերություն այդ շրջանում գտնվող շատ այլ քարանձավների` Լասկոն համեմատաբար չոր քարանձավ է. անջրաթափանց մարմարի շերտը խոչընդոտել է ջրի ներծծմանը և կալցիտային գոյացությունների առաջացմանը:

Քարանձավը պատահաբար բացահայտվել է 1940 թվականի սեպտեմբերի 12-ին չորս դեռահասների կողմից: Նրանք հանդիպել են մի նեղ բացվածքի, որ առաջացել էր կայծակնահար սոճու ընկնելուց հետո: Մարսել Ռավիդան, Ժակ Մարսելը, Ժորժ Անյելը և Սիմոն Կոենկան այդ բացվածքի մասին տեղեկությունը հայտնել են իրենց ուսուցչին:

Նախնադարի պատմության մասնագետ Անրի Բրեյլը, որ գերմանական օկուպացման ժամանակ թաքնվել էր... Ավելին