Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 14, 2016 թ.
Զբոսաշրջությունը Մեքսիկայում, Մեքսիկայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Մեքսիկան աշխարհի առավել այցելվող երկրներից մեկն է։ Ըստ 2014 թվականի տվյալների, ընդունած զբոսաշրջիկների թվով և բնական ռեսուրսների քանակով Մեքսիկան աշխարհում գրավում է 10-րդ տեղը` Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից և Ռուսաստանից հետո։
Մեքսիկան զբոսաշրջիկներին գրավում է հիմնականում մի քանի գործոնների ազդեցությամբ՝ յուրահատուկ մշակույթ և տարբեր երկրների ժողովրդական մշակույթների համադրություն, բարձր ճարտարապետական արժեքներ, իսպանական ներդաշնակություն և բարձր քաղաքակրթություն։
Դրան զուգահեռ երկրում զբոսաշրջության զարգացման համար կարևոր պայման է հանդիսանում արևադարձային տաք կլիման։
Մեքսիկայում զբոսաշրջության շրջանը սկսվում է դեկտեմբեր ամսին և ավարտվում ամռան կեսերին։ Սակայն երկիրը մեծ թվով զբոսաշրջիկներ է ընդունում նաև Զատկի և այլ գարնանային տոների ժամանակ, երբ... Ավելին⇒