Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 3, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Կապույտի երանգներ
Կապույտի երանգներ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Կապույտ, լույսի երեք հիմնական գույներից (կարմիր, կանաչ, կապույտ, անգլերեն՝ RGB) մեկը։ Գտնվում է տեսանելի լույսի ալիքների երկարության 440-520 նանոմետր տիրույթի մեջ (երբեմն տիրույթը ավելի լայն է լինում՝ 420-495 նմ)։ Տեսանելի ճառագայթման սպեկտրի մեջ գտնվում է կանաչի և մանուշակագույնի միջև։

Կապույտի երանգների մեջ առանձնանում են երեքը՝ ցիանը (կապտականաչ), ուլտրամարինը և լազուրը, որոնք պարունակում են խառնուրդներ այլ գույներից, օրինակ լազուրը՝ որոշ չափի կանաչ, իսկ ուլտրամարինը՝ մանուշակագույն։ Մաքուր երկինքը և ծովը կապույտ են օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է Ռելեյան ցրում։ Տինդալի ցրման երևույթով էլ բացատրվում են կապույտ աչքերը։ Հեռու առարկաներն ավելի կապույտ են թվում մեկ այլ օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է մթնոլորտային պատկեր։

Կապույտը տարածված գույն է արվեստում և ձևավորման մեջ՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից։ Կիսաթանկարժեք լաջվարդ քարն օգտագործվել է Հին Եգիպտոսում զարդարվեստի մեջ, իսկ ավելի ուշ՝ Վերածննդի շրջանում, ծովազվարթի (ուլտրամարին) ներկի ստեղծումը ամենաթանկն էր բոլոր ներկանյութերի մեջ։ 8-րդ դարում չինացիներն օգտագործում էին կոբալտի կապույտ ներկը, որպեսզի ստեղծեն կապույտ և սպիտակ կավե ամանեղեն, իսկ միջնադարում եվրոպացիները կիրառում էին այն մայր տաճարների պատուհանների ձևավորման մեջ։ Եվրոպացիները հագուստները ներկում էին լրջունի երանգով, մինչև որ այն փոխարինեցին Ամերիկայից բերված ինդիգոյով։ 19-րդ դարում սինթետիկ կապույտ ներկերը հետզհետե փոխարինեցին հանքաքարային ներկանյութերին։ Մուգ կապույտը ընդհանրական դարձավ ոստիկանական համազգեստների մեջ, իսկ ավելի ուշ՝ 20-րդ դարում՝ աշխատանքային հագուստում։ Քանի որ կապույտը հաճախ զուգորդվում է ներդաշնակության հետ, այն ընտրվել է... Ավելին