Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 45, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մարկո Պոլո (իտալ.՝ Marco Polo, սեպտեմբերի 15, 1254, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - հունվարի 8, 1324, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի վաճառական, ճանապարհորդ և գրող։ 1300 թվականին իր շարադրած «Աշխարհի հրաշքների մասին» (ֆրանսերեն՝ Livres des merveilles du monde) գրքում ներկայացրել է Ասիայի երկրներում իր ճանապարհորդությունների պատմությունը։ Գիրքը ներկայացնում է եվրոպացիներին Չինաստանի ընդարձակ տարածքները, հարստությունները, նրա մայրաքաղաք Պեկինը և ասիական այլ երկրների քաղաքները և երկրները։ Մարկո Պոլոն առևտրական գործը սովորել է իր հորից և հորեղբորից՝ Նիկոլո և Մատեո Պոլոներից, ովքեր ճանապարհորդել էին Ասիայում և հանդիպել Խուբիլային։ 1269 թվականին նրանք վերադառնում են Վենետիկ և առաջին անգամ հանդիպում Մարկոյին։ Ապա կրկին ճանապարհ են ընկնում Ասիա՝ այս անգամ երեքով և վերադառնում են Վենետիկ 24 տարի անց։ Վենետիկն այդ ժամանակ պատերազմի մեջ էր Ջենովայի հետ։ Մարկոն բանտարկվում է և իր պատմությունները թելադրում բանտախցի ընկերոջը։ 1299 թվականին ազատ է արձակվում, դառնում ունևոր վաճառական, ամուսնանում և ունենում երեք երեխա։ Մահացել է 1324 թվականին և թաղվել Վենետիկի Սան Լորենցո եկեղեցու գերեզմանատանը։

Մարկո Պոլոն Չինաստան հասած առաջին եվրոպացին չէր, բայց նա առաջինն էր, որ թողել է իր ճանապարհորդությունների մասին մանրամասն ժամանակագրություն։ Նրա գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել 14-16-րդ դարերում ծովագնացների, քարտեզագիրների և գրողների վրա։ Մասնավորապես, այն եղել է... Ավելին