Կաղապար:ԸԻ/Շաբաթ 16, 2019 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններ (2019) • Ցույցեր Ալժիրում • «Դեղին բաճկոնների» շարժում • Բողոքի ակցիաներ Հայիթիում • Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում
- Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանություն է գործել իր ձերբակալման դատավճիռը ստանալուց հետո։
- Հրդեհը խոշոր վնասներ է հասցրել Փարիզի Աստվածամոր տաճարին։
- Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում ձերբակալել է ՎիքիԼիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին։
- «Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակը» (Event Horizon Telescope) հրապարակել է Սև խոռոչի առաջին լուսանկարը։
- Մալիի զինված բախումների արդյունքում զոհվել է շուրջ 160 մարդ։
- Զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական է տվել Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան։ Նախագահի պաշտոնակատար է նշանակվել Աբդելկադր Բենսալահը։