Կաձուրո Վատանաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաձուրո Վատանաբե
ԱԱՀ՝ Կաձուրո Վատանաբե
Բնագիր
ԱԱՀ՝
渡辺 和郎
Ծննդյան օր՝ 1.05.1955
Ծննդավայր՝ Ճապոնիա
Քաղաքացիություն՝ Ճապոնիա Ճապոնիա
Ազգություն ճապոնացի
Աշխատանք՝ Կիտամի աստղադիտարան

Կազուրո Վատանաբե (ճապ.՝ 渡辺 和郎, ծնվ. 1955 թ. մայիսի 1-ին), ճապոնացի սիրող-աստղագետ և աստերոիդներ հայտնաբերող, ծնվել է Հոկայդո կղզում։ «Ճապոնական աստղագիտական միության» և «Արևելյան աստղագիտական ասոցիացիայի» անդամ է։

Վատանաբեն ամենահաջողակ աստերոիդներ հայտնաբերողներից է։ Իր դիտարկումների ընթացքում, ճապոնացի այլ աստղագետների հետ միասին, նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 669 աստերոիդ[1]։

Նաև հեղինակ կամ համահեղինակ է այնպիսի ճապոնական գրքերի, ինչպիսիք են «Աստերոիդներ որսողը» (ճապ.՝ 小惑星ハンター), «Երկնային մարմինները լուսանկարելու ուղեցույց» (ճապ.՝ 天体写真マニュアル), «Մեր երազանքի աստղային երկինքը» ({{lang-ja|僕らの夢の星空) և այլն։ Ինչպես նաև Վատանաբեն հաճախ հրատարակում է հոդվածներ ճապոնական «Ամսական աստղագիտական ուղեկից» (ճապ.՝ 月刊天文ガイド) ամսագրում։

Նրա անունով է (4155) Վատանաբե աստերոիդը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]