Կալիումի քլորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի քլորիդ
Chlorid draselný.JPG
Potassium-chloride-3D-ionic.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում կալիումի քլորիդ
Քիմիական բանաձև KCl
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 74.55 գ/մոլ
Խտություն 1.984 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան 776 °C
Եռման ջերմաստիճան 1407 °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 28.1 գ/100 մլ
Լուծելիությունը 20 °C ջրում-ում 34.0 գ/100 մլ
Լուծելիությունը 100 °C ջրում-ում 56.7 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 7447-40-7
EINECS համար 231-211-8
Թունավորություն
ՄԲ50 2600
Թունավորություն քիչ թունավոր է
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի քլորիդը աղաթթվի կալիումական աղ է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 1989 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 768°C։ 100 գ ջրում 20°C-ում լուծվում է 34, 7 գ, 100°C-ում՝ 56, 6 գ։ Բնության մեջ հանդիպում է սիլվին միներալի ձևով։

Ստացումը[խմբագրել]

Լաբորատոր պայմաններում կարելի է ստանալ՝ ռեակցելով կալիումի հիդրօքսիդը քլորաթթվի հետ․

KOH + HCl → KCl + H2O

Կալիումի քլորիդի ստացման համար որպես հումք ծառայում են բնական սիլվինիտը (սիլվինի՝ KCl և հալիտի՝ NaCl խառնուրդը), ինչպես նաև կառնալիտ (KCl MgCl2-6H20) միներալը։

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է որպես կալիումական պարարտանյութ և ելանյութ KOH ու կալիումի այլ միացություններ ստանալու համար։ Բժշկության մեջ կալիումի քլորիդի լուծույթներն օգտագործում են ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով՝ օրգանիզմում կալիումի անբավարարության և սրտի ռիթմի խանգարումների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png