Ծուլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծուլություն (լատ. lenus - հանգիստ, դանդաղ, անտարբեր), հոգեկան վիճակ, որն ուղեկցվում է անհրաժեշտ աշխատանքի կատարման ցանկության բացակայությամբ։

Նույն վիճակում գտվող անձը սակայն կարող է մեծ հաճույքով կատարել մի ուրիշ՝ նախընտրելի (ոչ անհրաժեշտ) աշխատանք (նույնիսկ ծանր)։

Բնութագիր[խմբագրել]

Ծուլության դեպքում աշխատանքային գործունեությանը նախընտրվում է հանգստի ժամանց։ Սակայն ծավալուն աշխատանք կատարելուց հետո նույնպես կարող է առաջանալ նման վիճակ՝ հոգնածության պատճառով։

Հոգեբանությունում ծուլությունը դիտվում է որպես մոտիվացիայի (դրդապատճառի) պակաս կամ բացակայություն։

Տարբեր կուլտուրաներում ծուլության նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ «Ծուլությունը», այնուամենայնիվ, պատմության մեջ փաստորեն կատարել է և շարունակում է կանարել գիտատեխնիկական առաջընթացի շարժիչի դեր (աշխատանքի ավելի հեշտ տարբերակներ որոնելու շնոհիվ)։ Ծուլությունը հակադարձ կապ ունի կամքի հետ։ Երբեմն ծուլությունը ներքին հոգեկան հակասությունների պատճառ է դառնում, քանի որ ներքին աշխարհում առաջանում են երկու իրար հակասող ձգտումներ՝ անհրաժեշտ աշխատանքը կատարելու՝ և վերջինից խուսափելու։ Այդ երկակիությունը հաճախ բերում է դեպրեսիայի:

Պատճառներ[խմբագրել]

Ծուլության պատճառ կարող են լինել՝

  • Կազմակերպվածության պակասը կամ բացակայությունը
  • Կատարման ենթակա աշխատանքների (նամանավանդ՝ ոչ ցանկալի աշխատանքների) մեծ ծավալը
  • Ներքին «տոնուսի» անկումը
  • Կատարելու ենթակա աշխատանքի մասսամբ կամ ամբողջովին անիմաստ լինելու զգացումը
  • Ֆրուստրացիան
  • Ֆոբիաները
  • Տխրությունը
  • Վախը (այն կարող նաև հակառակ ազդեզությունն ունենալ)
  • Հիասթափությունը
  • Եվ այլն

Գրականություն[խմբագրել]

  • Lafargue, Paul. The Right to Be Lazy (Ծույլ լինելու իրավունք). ISBN 1-892355-03-5 (անգլերեն)
  • Лень в представлениях обыденного сознания / Михайлова Е. Л. // Психологические проблемы самореализации личности / Под ред. Л. А. Коростылёвой. - СПб.։ Изд-во Санкт-Петербургского ун-та, 2004. - Вып. 8. - С. 274 - 282 (ռուսերեն)

Հղումներ[խմբագրել]