Ծաղկանուշ Գալեմտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկանուշ Գալեմտերյան
Ծնվել էմայիսի 1, 1937(1937-05-01) (87 տարեկան)
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունweaving master և weaver
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծաղկանուշ Քերոբի Գալեմտերյան (մայիսի 1, 1937(1937-05-01), Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա), խորհրդային հայ ջուլհակուհի, մանածագործական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկանուշ Քերոբի Գալեմտերյանը[Նշում 1] ծնվել է 1937 թվականի մայիսի 1-ին Սիրիայի Քեսաբ քաղաքում[3], բանվորի ընտանիքում[4]։ 1947 թվականին Ծաղկանուշ Գալեմտերյանը ծնողների և երկու եղբայրների հետ հայրենադարձել է։ Ընտանիքը հաստատվել է Երևանում, որտեղ Ծաղկանուշը ստացել է ութամյա, թերի միջնակարգ կրթություն[3]։

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ 1954 թվականին, ընդունվել է ՀԽՍՀ Թեթև արդյունաբերության նախարարության Լենինի անվան Երևանի մետաքսի կոմբինատ, որտեղ, ստանալով մասնագիտական կրթություն, աշխատանքի է անցել երկրորդ մանածագործական արտադրամասում որպես ջուլհակուհի[4][5]։ Այդ ընթացքում Գալեմտերյանը դարձել է կոմերիտմիության անդամ։ Անմիջապես աչքի ընկնելով իր աշխատանքի որակով՝ նա ընտրվել է հերթափոխի կոմերիտական կազմակերպության քարտուղար, որից հետո դարձել արհմիության կազմակերպիչ[3]։ 1965 թվականին Գալեմտերյանը ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[4]։ Ձեռք բերելով համապատասխան փորձ և հմտություն Գալեմտերյանը հասել է աշխատանքային բարձր ցուցանիշների։ Նորմայով սահմանված 35 վայրկյանի փոխարեն նա ծախսել է 27 վայրկյան՝ թելի կտրվածքը վերացնելու համար, 22 վայրկյան՝ 28 վայրկյանի փոխարեն՝ հյուսվածքի թելի կտրվածքը վերացնելու համար, իսկ 22-ի փոխարեն՝ 17 վայրկյան՝ կոճը փոխելու համար[5]։ Յոթնամյա պլանի սահմանված առաջադրանքները Գալեմտերյանի կողմից կատարվել են ժամկետից շուտ։ Նրա պատվին Երևանի մետաքսի կոմբինատի բարձրորակ արտադրանքներից գործվածքի մի տեսակը, կոչվել է «Ծաղկանուշ»[6]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1966 թվականի հունիսի 9-ի հրամանագրով՝ յոթնամյա պլանի առաջադրանքների կատարման, գործվածքների, տրիկոտաժի, հագուստի արտադրության բնագավառում բարձր տեխնիկական և տնտեսական ցուցանիշների հասնելու և ակնառու ծառայությունների համար Ծաղկանուշ Քերոբի Գալեմտերյանը[Նշում 2] արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման՝ նրան հանձնվել է Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[1][7]։

Հետագայում Ծաղկանուշ Գալեմտերյանը դարձել է բազմահաստոցավոր՝ սկսել է սպասարկել ութ մանվածքային հաստոցներ, որից հետո հաստոցների թիվը հասցրել է տասներկուսի, հետո տասնութի և քսանչորսի։ Իններորդ և տասներորդ հնգամյա պլանների ընթացքում Գալեմտերյանը կատարել է տարեկան քսան պլան[3]։ Տասներորդ հնգամյա պլանի արդյունքներով՝ աշխատանքային բարձր ձեռքբերումների համար նրան շնորհվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան[8]։ Տասնմեկերորդ հնգամյա պլանի տարիներին Գալեմտերյանն հասավ երեսուն հաստոցի սպասարկման։ Արդեն 1982 թվականի ապրիլին նա թողարկել էր 320 հազար մետր գործվածք, ինչը զգալիորեն գերազանցում էր նախատեսված երկամյա արտադրության պլանը։ Առաջին տեսակի արտադրանքի ծավալի նախատեսված 5% աճի փոխարեն նրան հաջողվել էր ծավալն ավելացնել 10%-ով[8]։ Տասնմեկերորդ հնգամյա պլանի արդյունքներով Գալեմտերյանը պարգևատրվել էր Ժողովուրդների բարեկամության շքանշանով[5]։

Ծաղկանուշ Գալեմտերյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Նա ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 7-րդ գումարման պատգամավոր Երևանի Լուկաշինի թիվ 77 ընտրատարածքից[4]։ Գալեմտերյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ[4], ԽՄԿԿ XXV համագումարի և Հայաստանի կոմունիստական կուսակցության երեք համագումարների պատվիրակ[3]։ Հայաստանի կոմունիստական կուսակցության XXVII համագումարում Գալեմտերյանը եղել է մանդատային հանձնաժողովի անդամ[9]։ Երևանի Մետաքսի կոմբինատում Գալեմտերյանն առաջիններից էր, ով դարձավ վարպետ- դաստիարակ, նա իր մասնագիտական փորձը և հմտությունները փոխանցում էր բազմաթիվ սկսնակ ջուլհակուհիների[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1966 թվականի հունիսի 9-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ)՝ յոթնամյա պլանի առաջադրանքների կատարման, գործվածքների, տրիկոտաժի, հագուստի արտադրության բնագավառում բարձր տեխնիկական և տնտեսական ցուցանիշների հասնելու և ակնառու ծառայությունների համար[1][7],
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (17.03.1981)[8],
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (05/23/1986)[5],
  • Մեդալ «Անձնվեր աշխատանքի համար։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ» (1970)[7],
  • «Աշխատանքի վետերան» մեդալ[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арустамян Л. Её пример [О ткачихе Ереванского шёлкового комбината Ц. К. Галемтерян] // Коммунист. — 1987.
  • Аршакян Г. Работает в счёт 83-го = Աշխատում է 83-ի հաշվին // Метаксагорц. — 1982. — № 16 (1050).
  • Советская Армения // Агитатор. — 1982. — С. 9.
  • Алавердян В. Ткань назвали «Цахкануш» [О производстве Ереванского шёлкового комбината имени В. И. Ленина] // Труд. — 1975.
  • Цахкануш Кероповна Галемтерян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 7-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 7-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1968. — С. 31. — 176 с.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներ նշում են «Գալամտերյան» ազգանունը
  2. В Указе Президиума Верховного Совета СССР указано имя Цагкануш

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. «Галемтерян Цахкануш Кероповна — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Агитатор, 1982, էջ 9
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1968, էջ 31
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Арустамян, 1987
  6. Алавердян, 1975
  7. 7,0 7,1 7,2 7,3 Сурен Степанян (2017 թ․ փետրվարի 13). «Герои страны, которой нет». chai-khana.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 Аршакян, 1982, էջ 2
  9. Информационное сообщение // Советакан Айастан. — 1981. — С. 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]