Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1906
բարձրություն246 սանտիմետր
լայնություն160 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՄկրտիչ Ա Վանեցի
Ծանոթագրություններ

Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը, հայ գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցի 1906 թվականին ստեղծած կտավն է[1]։ Նկարը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։ Նկարիչը այս ստեղծագործությունով իր բողոքն է արտահայտում հայ ժողովրդի նկատմամբ ռուսական միապետության կիրառած հակաազգային քաղաքականության դեմ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանի ցարական կառավարությունը «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումով հրահանգ է հրապարակել։ Օրենքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշել է «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտառակ ակտ»[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Սուրենյանցը պատկերել է Հայոց կաթողիկոսին բազմած իր թիկնաթոռին, այն պահն է երբ կաթողիկոսը ստացել է տխրահռչակ 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին, ինչը նշանակում էր հայ թեմական դպրոցների փակում[1]։

Նամակը փակ ծրարում ընկած է Վեհափառի առջև, գորգածածկ հատակին, որի բովանդակությունը սակայն հայտնի է նրան. այդ մասին հայտնել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի նահանգապետ Նակաշիձեն[5]։

Վարդգես Սուրենյանցը պատկերել է Խրիմյան Հայրիկին դիմանկարի պլանով, բայց կտավը ըստ իր բովանդակության վերածվել է սյուժետային պատկերի։ Կաթողիկոսի դեմքի անբավականությունը, բռունցք արած ձեռքերը, ինքնագոհ բազկաթոռին հենվելը ցույց են տալիս նրա արհամարհական վերաբերմունքը հրովարտակին[3]։

Խրիմյան Հայրիկը մանուշակագույն տնային վերնազգեստով է։ Դահլիճում միայն ինքն է։ Սուրենյանցը կաթողիկոսին միայնակ է պատկերել ազատ սենյակում՝ առավել արտահայտիչ դարձնելու համար նրա կերպարը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 LLC, Ayb Solutions. «Մի նկարի պատմություն. Խրիմյան Հայրիկ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: Text "Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Մարտիրոսյան, Եղիշե (1975). Հայ կերպարվեստի պատմություն, գիրք Բ. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջեր 81–82.
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք (1903), 3-րդ հատոր, էջ՝ 495
  5. «Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը». Massis Magazine (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.