Տիրամայրը մանկան հետ (Սուրենյանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրամայրը մանկան հետ
տեսակկտավ
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1891
բարձրություն241 սանտիմետր
լայնություն135 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էՀայաստան
հավաքածուՍուրբ Յոթ Վերք
Ծանոթագրություններ

«Տիրամայրը մանկան հետ» հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարը, որը գտնվում է Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու խորանի կենտրոնական մասում[1]։ Դասվում է Վարդգես Սուրենյանցի եկեղեցական թեմաներով աշխատանքների շարքին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակն այն վրձնել է հավանաբար 1891 թվականին։ Նկարը յուղաներկ է, 241x135 չափսերով։ Վերջին շրջանում այն ենթարկվել է նորոգման, մաքրվել է տարիների րնթացքում նրա վրա առաջացած մուրը։ Նկարի ներքևի հատվածում կա պատվիրատուի անունը և թիվը բացահայտող մի արձանագրություն, որը հավանաբար արել է նկարչը՝ «Պատկերս յիշատակ է Ալեքսանդրապոլ ք-քի Եոթվիրաց Ածածնի Սբ. Եկեղեցիոյս օր։ Դշխուհի Խաչատրեան Ասլանեանից թուին տն` 1891 եւ հց` ՌՅԽ»։

Երիտասարդ Տիրամայրը նստած է քանդակազարդ գահին, ձախ ծնկին նստեցրած պահում է մանուկ Քրիստոսին, պարզ ու անմեղ հայացքով նայում է դիտողին։ Նկարի վերանորոգումից հետո Տիրամոր դիմագծերի և նրա ձեռքի մոդելավորման մեջ նկատվել են որոշ փոփոխություններ, սակայն կերպարը պահպանում է իր սկզբնական խորհրդավորությունը։ Տիրամոր զգեստի և կապույտ թավշյա թիկնոցի զարդերը տիպիկ են հայկական զարդարվեստին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]