Խուանա Մանուելա Գորիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուանա Մանուելա Գորիթի
իսպ.՝ Juana Manuela Gorriti
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1818(1818-06-15)[1][2][3]
ԾննդավայրRosario de la Frontera, United Provinces of the Río de la Plata
Մահացել էնոյեմբերի 6, 1892(1892-11-06)[2][3] (74 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱմուսինManuel Isidoro Belzu?
Ծնողներհայր՝ José Ignacio de Gorriti?
ԵրեխաներMercedes Belzú de Dorado?
Ստորագրություն
Изображение автографа
 Juana Manuela Gorriti Վիքիպահեստում

Խուանա Մանուելա Գորիթի (իսպ.՝ Juana Manuela Gorriti, հունիսի 15, 1818(1818-06-15)[1][2][3], Rosario de la Frontera, United Provinces of the Río de la Plata - նոյեմբերի 6, 1892(1892-11-06)[2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի և պերուացի գրող և լրագրող, 1848֊1855 թվականներին եղել է Բոլիվիայի առաջին տիկինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուանա Մանուելա Գորիթիը ծնվել է հարուստ հողատեր, պետական և հասարակական գործիչ, 19-րդ դարում Արգենտինայի քաղաքացիական պատերազմների ակտիվ մասնակից, իրավաբան, Սալտա նահանգի նահանգապետ Խոսե Իգնասիո դե Գորիթիի ընտանիքում[4]։ 1831 թվականին ընտանիքն աքսորվել է Բոլիվիա, որտեղ նրանք ապրել են աղքատության մեջ[5]։ Բոլիվիայում Խուանա Մանուելա Գորիթիը ծանոթացեել իր ապագա ամուսնու՝ Մանուել Իսիդորո Բելսուի հետ, որը հետագայում՝ 1848 թվականին դարձել է Բոլիվիայի նախագահ։

Խուանան սովորել է միանձնուհիների մենաստանում, հետագայում տեղափոխվել է Լա Պաս, որտեղ 15 տարեկանում ամուսնացել է Մանուել Իսիդորո Բելսույի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։

Խուանա Մանուելա Գորիթիըը հետագայում Բոլիվիայից տեղափոխվել է Պերու, որտեղ զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա Լիմայում դասավանդել և հիմնել է դպրոց, որտեղ էլ դարձել է հայտնի, ազդեցիկ լրագրող։ Նրա աշխատությունները հրապարակվել են «El Comercio, Revista de Lima» հեղինակավոր պարբերականում։

Խուանան վարել է ակտիվ ֆեմինիստական գործունեություն, որն ավել է արտացոլվել նրա ամսագրային հոդվածներում։ Նրա հրապարակումները ոգեշնչել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ կանանց։

Գորիթիը քանի կարճ վեպերի և բազմաթիվ պատմվածքների հեղինակ է։

Խուանա Մանուելա Գորիթիը մահացել է 1892 թվականին։ Հուղարկավորվել է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը։ Նրա անուն են կրում Արգենտինայի մի շարք դպրոցներ։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • El pozo de Yocci (1869)
  • Oasis en la Vida (1888)
  • La tierra natal (1889)
  • Álbum de un peregrino
  • La Quena.

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sueños y realidades (1865)
  • Panoramas de la vida (1876)
  • Misceláneas (1878)
  • El mundo de los recuerdos (1886)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://catalogo.bn.gov.ar/F/?func=direct&doc_number=000032389&local_base=BNA10
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. «Autoridades - Vista completa del registro». Biblioteca Nacional de la República Argentina.
  5. Mackenna, Benjamín Vicuña; Riveros, Cristián Gazmuri (2003). The Girondins of Chile: Reminiscences of an Eyewitness (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-515181-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանա Մանուելա Գորիթի» հոդվածին։