Խոսե Լուիս Աբալոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Լուիս Աբալոս
իսպ.՝ José Luis Ábalos Meco
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1959(1959-12-09)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրՏոռենտե, Horta Sud, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[3]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՎալենսիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններՎալենսիա նահանգի պատգամավոր, Վալենսիայի քաղաքային խորհրդի անդամ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Minister of Transport, Mobility and Urban Agenda?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունԻսպանիայի կոմունիստական կուսակցություն[3] և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[3][2]
ԱնդամությունԻսպանիայի կոմունիստական երիտասարդական միություն[3] և Վալենսիայի սոցիալիստական կուսակցություն[1]
 José Luis Ábalos Վիքիպահեստում

Խոսե Լուիս Աբալոս (անգլ.՝ José Luis Ábalos Meco;դեկտեմբերի 9, 1959(1959-12-09)[1][2], Տոռենտե, Horta Sud, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[3]), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) անդամ։ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի IX—XII գումարումների պատգամավոր է։ 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պեդրո Սանչեսի կառավարության զարգացման նախարարի պաշտոնը։ 2020թ. հունվարի 13-ից զբաղեցնում է Իսպանիայի տրանսպորտի նախարարի պաշտոնը։

1976 թվականից Խոսե Լուիս Աբալոսը եղել է Իսպանիայի երիտասարդ կոմունիստների միության անդամ, 1978 թվականին անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը, 1981 թվականին՝ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։ Նա Վալենսիայի սոցիալիստական կուսակցությունում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Մասնագիտությամբ տարրական դպրոցի ուսուցիչ է։ 2009 թվականից Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ է։ 2017 թվականին ժամանակավորապես զբաղեցրել է Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը։

Զբաղեցրած պաշտոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալենսիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1995–2000)
  • PSPV-PSOE ազգային կոմիտեի նախագահ (1997–1999)
  • Վալենսիայի քաղաքապետարանի խորհրդական (1999–2009)
  • PSPV-PSOE փոխնախագահ-գլխավոր քարտուղար(2000–2004)
  • Վալենսիայի շրջանային խորհրդի անդամ (2003–2007)
  • Վալենսիայի ընտրատարածքը ներկայացնող պատգամավորների Կոնգրեսի անդամ (2009–2018)
  • PSPV-ի գլխավոր քարտուղար Վալենսիա նահանգում (2012–2017)
  • Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսում Սոցիալիստական կուսակցության խոսնակի պաշտոնակատար (2017)
  • PSOE- ի կազմակերպչական քարտուղար ( 2017-ից սկսած)
  • Զարգացման նախարար (2018–2020)
  • Տրանսպորտի, շարժունակության և քաղաքային օրակարգի նախարար (սկսած 2020-ից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լուիս Աբալոս» հոդվածին։