Խատարի խաչքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատարի խաչքար
Խատարի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։
Սկզբնական տեղադրությունՍուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։
Ներկա տեղադրությունՍուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Խատարին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ16 դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը ունի քանդակներ։ Քիվի կենտրոնում՝ երկու կերպարների ամբողջ հասակով քանդակներն են, որոնց շրջապատում են 4 ավետարանիչների կենդանական քանդակներ։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
 Holy Mother of God church in Ayrk village Վիքիպահեստում

Խատարի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.11/2.2.10)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվի քանդակը
Խաչի թև վերնամասում մարդու քանդակը

Խաչքարի քիվի կենտրոնում՝ երկու կերպարների ամբողջ հասակով քանդակներն են։

Նրա շուրջ քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Կենտրոնական խաչի աջ բվերնամասում քանդակված է մեկ այլ մարդու ամբողջական քանդակ։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին և ճակատին ուռուցիկ տառերով առկա է 3 տող վիմական արձանագրություն[2]

  1. ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՍ ԽԱՏԱՐԻՆ
  2. ՏՐ ԱԾ
  3. ՅՍ ՔՍ

Համաձայան արձանագրության՝ խաչքարը նվիրված է Խատարին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]