Խաչիկ Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Խաչիկյան
Ծնվել էհունիսի 16, 1960 (63 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-մաշկասեռավարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կոչումբժշկական գիտությունների դոկտոր
Գիտական աստիճանպրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Խաչիկ Մարտինի Խաչիկյան (հունիսի 16, 1960, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-մաշկասեռավարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005)։ «Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոն»-ի[1] գիտական գծով փոխտնօրեն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի[2] վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Խաչիկյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 16-ին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով։ 1977 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ գերազանց առաջադիմությամբ։ 1983-1984 թթ.՝ անցել է ինտերնատուրա` «թերապիա» մասնագիտությամբ։ 1985-1986 թթ.՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային բժշկական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման ինստիտուտում մասնագիտացել է ՝ «մաշկավեներաբանություն» ծրագրով (մաշկավեներաբանի որակավորում)։

1984-1990 թթ.՝ Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերի (ԵՔՄՎԴ) կանանց սիֆիլիսի և մաշկային կաբինետի մաշկավեներաբան,

1985-1986 թթ.՝ ԵրԲԻ մաշկավեներաբանության ամբիոնի ավագ լաբորանտ,

1990-1993 թթ.՝ ԵՔՄՎԴ վեներաբանական բաժանմունքի վարիչ,

1991-1998 թթ.՝ ԵրԲԻ մաշկավեներաբանության ամբիոնի ասիստենտ,

1993-2015 թթ.՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (ՄՍՎ ԲԳԿ) սեռավարակաբանության բաժանմունքի վարիչ,

1997-1998 թթ.՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ (ԱԱԻ) ալերգոլոգիայի ամբիոնին կից մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի դասընթացի ղեկավար,

1998-2011 թթ.՝ ԱԱԻ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,

2011-2019 թթ.՝ ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,

2015 թ.-ից մինչև օրս՝ ՄՍՎ ԲԳԿ-ի գիտական գծով փոխտնօրեն,

2019 թ.-ից մինչև օրս՝ ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ։

Գիտահրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ.՝ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2002 թ.՝ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[3],

2005 թ.՝ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում,

2 ատենախոսությունների աշխատանքի ղեկավար է,

հայրենական և արտասահմանյան մասնագիտական մամուլում հեղինակել է շուրջ 150 գիտական աշխատանք, մեկ տասնյակից ավելի ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ[4][5]։

2011 թ.-ից` ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի անդամ

2011 թ.-ից` ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

2018 թ.-ից` ԵՊԲՀ «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ,

2019 թ.-ից` ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ.՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ Հոբելյանական Ոսկե Մեդալ,

2012 թ.՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ Պատվո Մեդալ,

2015 թ.՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ շնորհակալագիր,

2015 թ.՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ պատվոգիր,

2015 թ.՝ ՀՀ ԱՆ պատվոգիր,

2016 թ.՝ ՀՀ ԱՆ պատվոգիր։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թ.-ից` ՀՀ մաշկավեներաբանների ասոցիացիայի անդամ,

2002 թ.-ից` “Клиническая дерматология и венерология” ամսագրի (Մոսկվա) խմբագրական խորհրդի անդամ,

2005-2012 թթ.` Վրաստանի Հանրապետության “South caucasian dermatology and venereology” ամսագրի (Թբիլիսի) խմբագրական խորհրդի անդամ,

2011-2018 թթ.` ՀՀ ԱՆ ԱԱԻ Գիտաբժշկական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ,

2012 թ.-ից` “Российский журнал кожных и венерических болезней” ամսագրի (Մոսկվա) խմբագրական խորհրդի անդամ,

2013 թ.-ից` «World Society of Interdisciplinare Anti-aging Medicine» ընկերակցության (Փարիզ) արտասահմանյան անդամ,

2018 թ.-ից` Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի հիմնադիր նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «http://www.dermasti.am/». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. ysmu.am http://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Խաչիկ Խաչիկյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. www.med-practic.com https://www.med-practic.com/arm/3584/profile.html. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Հեղինակ:Խաչիկ Խաչիկյան — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.