Լևոն Սուրենի Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ասլանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Սուրենի Ասլանյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1952(1952-12-10)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1976) և Մոսկվայի պետական համալսարան (1979)
Գիտական աստիճանպրոֆեսոր (2009)

Լևոն Սուրենի Ասլանյան (դեկտեմբերի 10, 1952(1952-12-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ (2004), պրոֆեսոր` (2008):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1979 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան։ 1977-1979 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1980 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում։ 1980-1981 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1982-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1990-2009 թվականներին՝ օպտիկայի ամբիոնի դոցենտ, 2009 թվականից՝ օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2000-2009 թվականներին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդի քարտուղար, 2009 թվականից՝ խորհրդի անդամ։

Աշխատանքները վերաբերում են ոչ գծային ֆիզիկային, մակերևութային և ծավալային ոչ գծային էլեկտրամագնիսական ալիքներին, ուժեղ ոչ գծայնություններին, հեղուկ բյուրեղների օպտիկային։ Հեղինակ է 86 հրատարակված գիտական աշխատանքների, այդ թվում 25 զեկույց և 6 մեթոդական աշխատանք[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասլանյան Լ. Ս., Կարայան Հ. Ս., Ժամանակակից բնագիտության հայեցակարգերը, Մեթոդական աշխատանք, Երևան, 2011։
  • Ասլանյան Լ. Ս., Տատանումների և ալիքների տեսության ներածություն, Մեթոդական աշխատանք, Երևան, 2008։
  • Ասլանյան Լ. Ս., Ավագյան Ռ. Մ., Շուքուրյան Ս. Կ., Չուբարյան Է. Վ, Սարգսյան Ս. Գ., Ֆիզիկա IX դասարան, ինտերակտիվ կուրս, Մեթոդական աշխատանք, Երևան, 2007։
  • Լ. Ս. Ասլանյան, Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Ոչ գծային ֆիզիկա, Մեթոդական աշխատանք, Երևան, 2006։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Р. Б. Алавердян, А. Л. Асланян, Г. С. Геворкян, В. Б. Пахалов, Временная динамика директора НЖК в поле последовательности прямоугольных импульсов, Оптика и спектроско пия, 2010, т. 109, 4, с. 656-660.
  • R. B. Alaverdyan, A. L. Aslanyan , L. S. Aslanyan, G. S. Gevorgyan , V. B. Pakhalov, Time dynamics of the nematic liquid crystal director in the field of a sequence of rectangular puls, Optics and Spectroscopy, 2010, Vol. 109, № 4, pp. 608–612.
  • Aslanyan L. S., Grigoryan N. S., Nazaryan S. K., Circularly polarized light in weakly inhomogeneous anisotropic media with gyrotropy, Modern Problems of Optics and Photonics, Yerevan, 2009, p. 109-113.
  • Vardan Margaryan , R. B. Alaverdyan, A. L. Aslanyan, L. S. Aslanyan, G. S. Gevorgyan, E. A. Santrosyan, Experimental Investigation of Freedericksz Transition in Square Electric Pulse Sequence Field, Laser Science, OSA Technical Digest (CD), 2007.
  • L. S. Aslanyan, R. B. Alaverdyan, V. V. Margaryan, E. A. Santrosyan , Yu. S. Chilingaryan, Dynamics of Freedericksz Tran-sition in the Oscillating Electric Field, Mol. Cryst. Liq. Cryst., Vol. 453, pp. 15–27, 2006.
  • R. B. Alaverdyan, L. S. Aslanyan, V. V. Margaryan, E. A. Santrosyan, Yu. S. Chilingarian, Dynamics of Freedericksz Transition in the Oscillating Electric Field, Mol. Cryst. Liq. Cryst., 2006, Vol. 453, pp. 15–27.
  • Асланян Л.С., Пахалов В. Б., Индуцированный стохастическим полем переход Фредерикса в НЖК, Изв. АН РА., сер. Физика, 2004, т. 39, 3, с.160-165.
  • L.S. Aslanyan, Linear s-polarized surface waves in a medium inhomogeneous in one dimension, Technical phisics letter, 2004, v. 30, 7, p. 600-602.
  • Aslanyan Levon S., Pakhalov Valeri B., Elbakyan Vachagan L., STOCHASTIC resonance in light emitting and nonlaser diodes: the possibility of analogy with phase transition, SPIE v. 4751, p. 503-509, 2002.
  • L.S. Aslanyan, Dynamics of Freedericksz Transition in the Oscillating Magnetic Field, Optics and Spectroscopy, v. 91, 5, pp. 769–772, 2001.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13210
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Լևոն Սուրենի Ասլանյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Սուրենի Ասլանյան» հոդվածին։