Լու Ամունդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լու Ամունդսոն
Lou Amundson

Լու Ադամասոնը 2013 թվականին «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կազմում
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս
Դիրքը Ծանր հարձակվող\Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Լուիս Գաբրիել «Լու» Ամունդսոն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Մոնարխ (Կոլորադո)
Դրաֆթի տարի 2006 / Չի ընտրվել
Կարիերա սկիզբ 2006-2007
Մրցանակներ
NBA զարգացման լիգայի տարվա սկսնակ, NBA զարգացման լիգայի բոլոր աստղերի առաջին հավաքական

Լուիս Գաբրիել «Լու» Ամունդսոն (անգլ.՝ Louis Gabriel "Lou" Amundson; դեկտեմբերի 7, 1982(1982-12-07), Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով վերջին ժամանակներում հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Նյու Յորք Նիքս» ակումբում։ Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լու Ամունդսոնը 2006 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ իր թեկնածությունն էր առաջարկել, բայց այդպես էլ ոչ մի ակումբի կողմից չի ընտրվել։ 2006-2007 մրցաշրջանին պայմանագիր է կնքել ԲԱԱ զարգացման լիգայի «Թեքզաս Լեջենդս» ակումբի հետ։ 2007 թվականին Ամունդոնը դարձել է ԲԱԱ զարգացման լիգայի տարվա ծագող աստղը։

2007 թվականի մարտի 8-ին Լուն 10-օրյա պայմանագիր է կնքել «Ֆիլադելֆիա» ակումբի հետ[1]։

2008 թվականի օգոստոսի 14-ին Ամունդսոնը երկամյա պայմանագիր է կնքել «Ֆինիքս Սանս» ակումբի հետ[2]։

2010 թվականի սեպտեմբերի 13-ին Լու Ամունդսոնը 4,7 միլիոնանոց երկամյա պայամանագիր է կնքել «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի հետ[3]։ 46 խաղերում նա 15 րոպեի ընթացքում միջինը հավաքում էր 4,3 միավոր և 4 անդրադարձ։

2012 թվականի դեկտեմբերի 24-ին նա պայմանագիր է կնքել «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի հետ[4]։

2013 թվականի փետրվարի 8-ին «Մինեսոտան» հեռացրել է Ամունդսոնին։ 30-ամյա Լուն 2012-2013 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 20 խաղ։ Այդ խաղերի ընթացքում նա միջինը հավաքում էր 1,6 միավոր և 2,4 անդրադարձ[5]։

2013 թվականի մարտի 2-ին Լու Ամունդսոնը 10-օրյա պայամանագիր է կնքել «Չիկագո Բուլս» ակումբի հետ[6]։

2013 թվականի մարտի 12-ին Ամունդսոնը պայմանագիր է կնքել «Նյու Օռլեանս Պելիկանս»-ի հետ, մինչև մրցաշրջանի ավարտ[7]։

Նոր BIG3 լիգայում, որը մեկնարկել էր 2017 թվականի ամռանը, հանդես է գալիս «Tri State» ակումբի կազմում։

ԲԱԱ կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2006-07 Յութա 1 0 2.0 .000 .000 .000 .0 .0 .0 .0 .0
2006-07 Ֆիլադելֆիա 10 0 8.7 .400 .000 .400 2.8 .1 .1 .8 1.6
2007-08 Ֆիլադելֆիա 16 0 4.0 .500 .000 .286 .8 .0 .1 .1 1.1
2008-09 Ֆինիքս 76 0 13.7 .536 .000 .442 3.6 .4 .4 .9 4.2
2009-10 Ֆինիքս 79 0 14.8 .551 .000 .545 4.4 .4 .3 .9 4.7
2010-11 Գոլդեն Սթեյթ 46 7 15.0 .454 .000 .391 4.0 .4 .3 .7 4.3
2011-12 Ինդիանա 60 0 12.6 .430 .000 .427 3.7 .2 .5 .7 3.6
2012-13 Մինեսոտա 20 0 8.1 .368 .000 .200 2.4 .2 .4 .3 1.6
2012-13 Չիկագո 1 0 2.0 .000 .000 .000 1.0 .0 .0 .0 .0
2012-13 Նյու Օռլեանս 18 0 11.6 .429 .000 .500 3.2 .4 .5 .3 2.4
2013-14 Նյու Օռլեանս 18 0 10.2 .500 .000 .250 3.1 .3 .5 .6 2.1
2013-14 Չիկագո 1 0 1.0 .000 .000 .000 .0 .0 .0 .0 .0
2014 Կլիվլենդ 12 0 6.6 .333 .000 .600 1.7 .4 .1 .0 .9
2014 Նյու Յորք 41 35 20.9 .432 .000 .463 6.0 1.6 .5 1.3 6.0
2015 Նյու Յորք 29 0 7.0 .358 .000 .519 1.7 .4 .2 .2 1.8
Կարիերա 428 42 12.9 .474 .000 .444 3.6 .4 .4 .7 3.7

Փլեյ-Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2008 Ֆիլադելֆիա 2 0 5.0 .500 .000 .500 3.5 .0 .0 .0 2.5
2010 Ֆինիքս 16 0 12.1 .528 .000 .429 3.5 .1 .4 .4 2.9
2012 Ինդիանա 11 0 8.5 .522 .000 .500 2.1 .2 .2 .5 2.5
Կարիերա 29 0 10.3 .524 .000 .448 3.0 .1 .3 .4 2.7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Philadelphia 76ers Sign Louis Amundson to 10-Day Contract». NBA.com. 2007 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.(անգլ.)
  2. «Suns Sign Forward Louis Amundson». NBA.com. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.(անգլ.)
  3. «Warriors Sign Free Agent Forward Louis Amundson». NBA.com. 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.(անգլ.)
  4. Transactions: 2012-13 season(անգլ.)
  5. «Миннесота» отчислила Луиса Амундсона(ռուս.)
  6. Bulls sign Amundson to 10-day contract(անգլ.)
  7. «Hornets Sign Amundson». NBA.com. 2013 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Ամունդսոն» հոդվածին։