Լուց Պֆաննենշտիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուց Պֆաննենշտիլ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1973(1973-05-12)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Ցվիզել, Ռեգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Հասակ 186 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Լուց Պֆաննենշտիլ (գերմ.՝ Lutz Pfannenstiel, մայիսի 12, 1973(1973-05-12)[1], Ցվիզել, Ռեգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ավելի քան 20 տարբեր ակումբներում։ Նա միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է ՖԻՖԱ-ի բոլոր 6 մայրցամաքային կոնֆեդերացիաների առաջնություններին[3][4]։ Հետագայում դարձել է ամերիկյան Ֆուտբոլի բարձրագույն լիգայում հանդես եկող «Սենթ Լուիս Սիթի» ակումբի մարզական տնօրեն։ Եղել է «Բավարիայի» սան, հանդես է եկել Գերմանիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականում։

Որպես հրավիրված փորձագետ մեկնաբանել է 2010 թվականի աշխարհի առաջնության խաղերը գերմանական ZDF հեռուստաալիքի համար[5]։

Պայմանավորված խաղերի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Պֆաննենշտիլը, որպես սինգապուրյան «Գեյլանգ Ինթերնեշնլ» ակումբի խաղացող, դատապարտվել է 9900 դոլար ընդհանուր գումարի կաշառք ստանալու համար՝ առաջնության երեք խաղերը «ծախելու» համար և դատապարտվել 5 ամսվա ազատազրկման, սակայն 3,5 ամիս հետո խաղացողը ազատ է արձակվել և հանձնվել Սինգապուրի ներգաղթային իշխանություններին, որոնք նրան արտահանձնել են երկրից[6]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սկզբին Լուցին առաջարկվեց գլխավորել հայկական նորաստեղծ «Բենտոնիտ» ակումբը, որն ընդգրկվել էր առաջին լիգայի առաջնությունում և երկրի գավաթի խաղերին։ Երկու խաղերի հանրագումարով թիմին հաջողվեց 1/8 եզրափակիչում հաղթել «Գանձասարին» (2:1), սակայն քառորդ եզրափակչի երկխաղյա սերիայում թիմը ջախջախիչ պարտություն կրեց «Փյունիկից»՝ ընդհանուր 1:8 հաշվով, իսկ Պֆաննենշտիլը հեռացավ թիմից արդեն այդ երկու խաղերից առաջինից հետո՝ հայտարարելով ակումբում ֆինանսական խնդիրների մասին[7]։

2008 թվականի հունվար-հուլիս ամիսներին որպես դարպասապահների մարզիչ օգնել է իր հայրենակից Ռեյնհոլդ Ֆանցին, որը պատրաստել է Կուբայի հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ 2009 թվականի սեպտեմբերից մարզել է Նամիբիայի հավաքականի դարպասապահներին, ինչպես նաև եղել է «Ռամբլերս» ակումբի գլխավոր մարզչը և մարզական տնօրենը։ Արտասահմանյան հաճախակի ուղևորությունների պատճառով Ալի Ականը հունվարի 12-ին փոխարինել է նրան։ Հետագայում Լուցը ղեկավարել է «Ռամբլերսի» երիտասարդական ակադեմիան։ Այնտեղ նա աշխատել է 10-11 տարեկան տղաների հետ[8]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի պատանիների առաջնության հաղթող (1990, 1991)
  • Ֆինլանդիայի առաջնության հաղթող (1998)
  • Ֆինլանդիայի գավաթակիր (1997)
  • Սինգապուրի առաջնության բրոնզե մեդալակիր (2000)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր Զելանդիայի տարվա դարպասապահ (2002)
  • Նորվեգիայի առաջին դիվիզիոնի տարվա դարպասապահ (2002)
  • Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի դարպասապահ (2002)
  • Նոր Զելանդիայի տարվա դարպասապահ (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #139315535 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ausgeraubt, im Gefängnis und klinisch tot Արխիվացված 2010-02-26 Wayback Machine Новость на сайте газеты Die Welt от 19 февраля 2008 года(գերմ.)
  4. Воскресный телеграф. Необыкновенные приключения Лутца Пфанненштиля Արխիվացված 2012-04-10 Wayback Machine(ռուս.)
  5. Noch mehr als die Tröte nervt das Gerede darüber Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Новость на сайте газеты Die Welt от 14 июня 2010 года(գերմ.)
  6. 27-летний немецкий футболист Луц Пфанненштиль объявлен в Сингапуре персоной нон грата Արխիվացված 2021-01-27 Wayback Machine Новость на сайте «Время азиатских новостей» от 18 апреля 2001 года
  7. «Бентонит» и его последствия Արխիվացված 2016-06-17 Wayback Machine Публикация на сайте Hayinfo.ru от 28 мая 2007 года
  8. Ramblers Academy starts soon Новость на сайте New Era от 25 января 2010 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուց Պֆաննենշտիլ» հոդվածին։