ZDF
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Zweites Deutsches Fernsehen | |
| Երկիր | |
|---|---|
| Հեռարձակման գոտի | |
| Լեզու հեռարձակման | գերմաներեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1963 |
| Վեբ-կայք | www.zdf.de |
ZDF (գերմ.՝ Zweites Deutsches Fernsehen, Ցե-դե-էֆ, Երկրորդ գերմանական հեռուստատեսություն), Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիք, հասարակական-իրավական հեռուստաընկերություն, գլխավոր մասնաշենքը գտնվում է Մայնց քաղաքում: Եվրոպայի հղորագույն հեռուստաընկերություններից է:[1] Հեռուստաընկերությունը ղեկավարվում է գերմանական հողերի միջև պայմանագրով ստեղծված անկախ գործակալության կողմից: Հեռուստաալիքը սկսել է իր հեռարձակումը 1963 թ. ապրիլի 1-ին Էշբորն քաղաքից: 1967-ից սկսել է գունավոր հեռարձակումը: 1974-ին, ժամանակավորապես տեղափոխվում է Վիսբադեն, որից հետո վերջնականապես ընկերությունը տեղափոխվում է Մայնց: Ընկերության ներկայիս տնօրենն է Թոմաս Բելլութը:[2]
Բովանդակություն |
ZDF խմբի այլ ալիքներ [խմբագրել]
- KI.KA (Der KInderKAnal), մանկական հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ:
- Arte, մշակութային հեռուստաալիք, ստեղծվել է Ֆրանսիայի և ARD հեռուստաընկերության հետ համատեղ:
- 3sat - գերմանալեզու միջպետական հանրային հեռուստաալիք, հիմնվել է գերմանական ARD, ավստրիական ORF և շվեյցարական SRG SSR հեռուստաընկերությունների հետ համատեղ:
- Phoenix - հասարակական բնույթի հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ:
- ZDFneo - կաբելային թվային հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ:
- ZDFinfo - կաբելային թվային հեռուստաալիք:[3][4]
- ZDFkultur - թատերական և արվեստագիտական բնույթի կաբելային թվային հեռուստաալիք:[5]
Հեռուստաընկերության գլխավոր տնօրենները [խմբագրել]
- 1963 - 1977: Կառլ Հոլցամեռ
- 1977 - 1982: Կառլ-Գյունթեր ֆոն Հազե
- 1982 - 2002: Դիթեր Շթոլթե
- 2002 - 2012: Մարկուս Շեխթեռ
- 2012 -ից: Թոմաս Բելլութ
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք (գերմ.)
- Կորպորատիվ կայք (անգ.)
- Հեռուստաալիքը IMDb կայքում