Լուսնային կերամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնային գավաթ, 18-րդ դարի երկրորդ կես
Լուսնային գավաթ (Կորեայի ազգային գանձեր № 310)

Լուսնային կերամիկա (կոր.՝ 달항아리 / 백자대호, 白磁大壺), Չոսոնի ժամանակաշրջանում (1392-1910 թվականներ) արտադրված ավանդական կորեական ճենապակու ենթատեսակ, որն առանձնանում է վառարանում թրծման պրոցեսի ընթացքում ի հայտ եկող գույնի նրբերանգներով[1]։

17-րդ դարում կերամիկայի ավանդական կորեական ձևերին փոխարինելու եկավ սպիտակ ճենապակին[2]։ Մասնավորապես, դա պայմանավորված էր նրանով, որ ճապոնական ներխուժման ժամանակ դադարեցվեց Չինաստանից կոբալտի ներկրումը երկիր։ Լուսնային կերամիկան համարվում է կորեական սպիտակ ճենապակու ենթատեսակներից մեկը և այդպես է կոչվել թրծման ընթացքում ի հայտ եկող զանազան սպիտակին մոտ երանգավորումների շնորհիվ, որը հիշեցնում է լուսնի մակերևույթը և ձևը։

Լուսնային կերամիկայի տեխնիկայով առաջին արտադրատեսակները (տալհանարի կոր. 달항아리?, ?) հայտնվել են Չոսոնի ժամանակաշրջանում, դրանց հեղինակները մնացել են անհայտ[3]։ Ապրանքների մեծ մասն արտադրվում էր հռչակավոր բրուտագործական արհեստանոցներում և Պունվոնի կոր. 분원?,分院? արհեստանոցում, որը սպասարկում էր թագավորական արքունիքին[4]։ Ճենապակու երանգները ձևավորվում էին թրծման ժամանակ և չէին կարող վերահսկվել բրուտագործների կողմից[5]։ Ըստ ձևի, արտադրանքները պատրաստվում էին երկու առանձին կիսագնդերում, որոնք իրար հետ միացած էին մեջտեղում[3][4]։ Թասերի չափերը կարող էին տարբեր լինել դրանց բարձրությունը մոտավորապես հավասար էր լինում տրամագծին, սակայն հիմքի մոտ տրամագիծն ավելի փոքր էր քան վերնամասում[3]։ Գունային երանգները ձևավորվում էին կիսագնդերի միացման շրջանում[5]։ Ժամանակի ընթացքում ձևը դառնում էր ավելի քիչ սիմետրիկ և ավելի բնական, որը ինչպես և գույնը իր մեջ ներառում էր կորեական կոնֆուցիանականության սիմվոլիզմի առաքինությունները[3]։ Այստեղ սպիտակ ճենապակին դառնում էր խնայողության և պրագմատիզմի սկզբունքների խորհրդանիշ[6][7]։ Իրականում սպիտակ գույնը կոնֆուցիականության մեջ խորհրդանշում էր մաքրությունը, հնազանդությունը, պարզությունը և ամբողջականությունը[3]։

Լուսնային թասերն ամենօրյա կենցաղում օգտագործվում էին բրնձի, սոյայի սոուսի, ալկոհոլ պահելու, երբեմն էլ որպես ծաղկաման[5]։

Լուսնային թասերը որպես ներշնչման աղբյուր էին ծառայում նկարիչների և խեցեգործների համար, օրինակ Կիմ Հվանգի, Բեռնարդ Լիչի[5][8][9][10], Կիմ Ինսինի[3]] համար։

Ներկայումս պահպանվել են ընդամենը 20 լուսնային թասեր։ Դրանց որոշ մասը ընդգրկված են Կորեայի ազգային գանձերի գրանցամատյանում։ Լուսնային թասերի վերստեղծման ժամանակակից փորձերը վկայում են Չոսոնի ժամանակաշրջանի խեցեգործների վարպետության և հմտության, բարձր մակարդակի մասին, իսկ առանձին մասերից բաղկացած այդ ժամանակների արտադրանքը կարողանում էր դիմակայել թրծման ընթացքում վառարանում առաջացող բարձր ջերմաստիճանին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee, Author: Soyoung. «Joseon Buncheong Ware: Between Celadon and Porcelain». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: |first1= has generic name (օգնություն)
  2. Lee, Soyoung. «In Pursuit of White: Porcelain in the Joseon Dynasty». Heilbrunn Timeline. Metropolitan Museum of Art. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Корейская лунная керамика». 2017 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 «Moon jar». Metropolitan Museum of Art.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «The Korean Moon Jar». British Museum. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. James Hoare; Susan Pares (1988). Korean, An Introduction. Routledge. էջ 143 p. ISBN 0-7103-0299-1. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
  7. By Lee Woo-young (2015 թ․ հունիսի 1). «From birth to death: Joseon life expressed in white porcelain».
  8. Seo Dong-shin. «White Moons Rise on Chosun Porcelains». artseoul.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  9. «백자달항아리» (Korean). Doosan Encyclopedia. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Noh Hyeong-seok (노형석) (2005 թ․ օգոստոսի 17). «묵향속의 우리 문화유산 - (29) 백자 달 항아리» (Korean). The Hankyoreh]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)