Լուիս Հանթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Հանթեր
Ծննդյան թիվ՝մարտի 17, 1992(1992-03-17)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝թատրոնի դերասան և կինոդերասան
IMDb։ID 3003678

Լուիս Հանթեր (անգլ.՝ Louis Hunter, մարտի 17, 1992(1992-03-17)[1], Սիդնեյ, Ավստրալիա)[2], ավստրալացի դերասան։ Առավել հայտնի է «Գաղտնի շրջան» հեռուստասերիալում կատարած Նիք Արմսթրոնգի դերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Առաջնաելույթը կատարել է 2008 թվականին՝ 15 տարեկան հասակում «Ինչպես ամպրոպը պարզ երկնքում» հեռուստասերիալում կատարախ Քայլ Մալրունիի դերով։ 2011-2012 թվականներին Հանթերը նկարահանվել է «Գաղտնի շրջան» հեռուստասերիալի 7 էպիզոդում։ Թատերական կարիերան սկսել է Սիդնեյի թատերական ընկերություններից մեկում, որտեղ կատարել է արքայազն Էդուարդի դերը «Վարդերի պատերազմը» ներկայացման մեջ, բեմականացման մեջ խաղացել է նաև Քեյթ Բլանշետը։ Շեքսպիրյան երիտասարդական փառատոնում կատարել է Մերկուցիոյի դերը «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008-2009 ս Ինչպես ամպրոպը օարզ երկնքում Out of the Blue Քայլ Մալրունի
2010 ֆ Քավարան Purgatory ձայն
2011 ֆ Սպիտակ ատրճանակ White Pistol играет самого себя
2011-2012 ս Գաղտնի շրջան The Secret Circle Նիք Արմսթրոնգ
2012 ֆ Բունկեր The Bunker անհայտ
2016-2017 ս Ֆոսթերներ The Fosters Նիք Սթրաթոս
2016 ֆ Ջեքն ուղևորվում է տուն Jack Goes Home Դունքան
2018 ս Տրոյայի անկումը Troy: Fall of a City Փերիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]