Լյուսի Հեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Հեյլ
Լյուսի Հեյլը People Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLucy Hale
Ի ծնե անունԿառեն Լյուսիլ Հեյլ
Նաև հայտնի է որպեսLucy Kate Hale[1]
Ծնվել էհունիսի 14, 1989(1989-06-14)[2] (34 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերքանթրի, քանթրի-փոփ, փոփ
Մասնագիտությունդերասան, երգչուհի, երգահան, դիզայներ, մոդել
Գործիքներկիթառ
Գործունեություն2003-այժմ
ԼեյբլHollywood Records
ԿրթությունYoung Actors Space?
 Lucy Hale Վիքիպահեստում

Կառեն Լյուսիլ «Լյուսի» Հեյլ (Լյուսի Քեյթ Հեյլ) (անգլ.՝ Karen Lucille «Lucy» Hale (Lucy Kate Hale), հունիսի 14, 1989(1989-06-14)[2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, քանթրի երգչուհի, երգահան, դիզայներ, մոդել։ Լյուսին American Juniors ռեալիթի շոուի հաղթողներից մեկն է։ Նա հայտնի է դարձել Հմայիչ խաբեբաները հեռուստասերիալում Արիա Մոնթոգոմերիի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Մեմֆիսում։ Լյուսիլ անունը նա ստացել է իր նախատատիկի պատվին։ Նա ունի մեծ քույր։ Ջուիլիան՝ Լյուսիի մայրը և Ջոնը՝ Լյուսիի հայրը ամուսնալուծվել են, երբ Լյուսին և Մեգգին (Լյուսիի քույրը) դեռ դեռահաս էին։ 8 տարեկանում նա հաճախում էր վոկալի դասերի, 12 տարեկանից նա անցավ տնային կրթության։ 2012 թվականին Լյուսին խոստովանել է, որ դեռահասության ժամանակ տառապել է անորեքսիայով։ 13 տարեկանում Լյուսին մոր հետ միասին տեղափոխվել է Լոս-Անջելես, որպեսզի մասնակցի American Juniors մրցույթին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Լյուսին հանդիպում էր Դեկվիդ Հենրիի հետ, ով հայտնի է «Կախարդները Վեյվերլի Պլեյսից» հեռուստասերիալից։ 2012 թվականի հունվարից նա հանդիպում էր Քրիս Զիլկայի հետ, բայց նույն թվականի սեպտեմբերին զույգը բաժանվեց։ 2013 թվականի ամռանը Լյուսին հանդիպում էր Գրեհեմ Ռոջերսի հետ։ 2014 թվականի ապրիլին Հեյլը սկսեց հանդիպել քանթրի երգիչ Ջոել Կրաուսի հետ, սակայն զույգը որոշեց բաժանվել և մնալ ուղղակի ընկերներ։ Հիմա Լյուսին հանդիպում է «Lawson » խմբի թմբկահար Ադամ Փիթսի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակը Դեր
2005 Ինչպես գոյատևել դպրոցում Ned's Declassified School Survival Guide Էյմի Քեսեդի
2006 Դրեյկ և Ջոշ Drake & Josh Հեյզել
2006 Փոքրիկ քաղաքի գաղտնիքները Secrets of a Small Town Թիշա Սթիլ
2006 Միայնակ սրտեր The O.C. Հեյլի Հաութորն
2007 Ամերիկյան ընտանիք American Family Բրիթանի Ջեյն
2007-2014 Ինչպես եմ ես հանդիպել ձեր մայրիկին How I Met Your Mother Քեթի Շչերբատսկի
2007 Բիոնիկ կինը Bionic Woman Բեկկա Սամմերս
2007-2012 Կախարդները Վեյվերլի Պլեյսից Wizards of Waverly Place Միրանդա
2008 Առաքյալները The Apostles Ռեյչել Ռուդել
2008 Ջինսերը - Թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Էֆի
2008-2009 Արտոնյալները Privileged Ռոուզ Բայկեր
2009 Վախի կղզի Fear Island Մեգան
2009 Ruby & the Rockits Ruby & the Rockits Քրիսթն
2009 Պատերազմ հանրակացարաններում Sorority Wars Քեթի Պարկեր
2009 Անձնական փորձ Private Practice Դանիել
2010 CSI: Մայամի CSI: Miami Ֆիբի Նիկոլս/Վանեսսա Պանտոն
2010-այժմ Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Մոնթոգոմերի
2011 Ճիչ 4 Scream 4 Շերի Մարկոնի
2011 Պատմություն Մոխրոտի մասին 3 A Cinderella Story: Once Upon a Song Քեթի Գիբս
2012 Punk'd Punk'd Քամեո
2014 Հայրիկը Babby Daddy Փայփեր Սթոքդեյլ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Հրապարակման ամսաթիվ US
Billboard 200
US
Top Country Albums
Canadian Albums
Road Between հուլիսի 3 2014 14 4 13

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Ալբոմ Տարի

You Sound Good to Me

Ֆիլիպ Անդելման
"Road Between"
2014

Lie A Little Better

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նոմինացիաներ
Մրցանակ Տարի Կատեգորիա Ծրագիր Արդյունք
Teen Choice Awards 2010 Choice Summer TV Star: Female Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2011 Choice Summer TV Star: Female Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2012 Actress: Drama Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2013 Choice Summer TV Star: Female Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2014 Actress: Drama Հմայիչ խաբեբաները Մրցանակ
Young Hollywood Awards 2011 Best Ensemble Cast ( Թրոյան Բելլիսարիոյի, Շեյ Միթչելի և Էշլի Բենսոնի հետ միասին) Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2013 Fan Favourite Female Մրցանակ
Cosmopolitan Awards 2012 Fan Fearless Female Մրցանակ
Gracie Allen Awards 2013 Outstanding Performance by a Female Rising Star Հմայիչ խաբեբաները Մրցանակ
People’s Choice Awards 2014 Cable TV actress Հմայիչ խաբեբաները Մրցանակ
MTV Europe Music Awards 2014 Artist On The Rise Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Հեյլ» հոդվածին։