Լյաոդունի թերակղզի (չինարեն ավանդ. 遼東半島, հեշտ. 辽东半岛 , պինին: Liao2, պալլ.: dong1), թերակղզի Չինաստանի հյուսիս֊արևելքում՝ Դեղին ծովի Արևմտակորեական և Լյաոդունի ծոցերի միջև։ Երկարությունը 225 կմ է․ լայնությունը՝ 80֊130 կմ, բարձրությունը՝ մինչև 1132 մ։ Խոշոր նավահանգիստներն են Դալյանը և Լյույշունը։
Անվանումը կապված է հնում Չինաստանի այժմյան տարածքում գոյություն ունեցած Լյաո պետության հետ, որի անվանն ավելացվել է Դուն «արևելք» բառը։ Այսպիսով Լյաոդուն նշանակում է «Լյաոյից արևելք», այսինքն՝ «Լյաո պետությունից արևելք»[1]։