Լի Սոնգ Մին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սոնգ Մին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն이성민
Ի ծնե անունկորեերեն՝ 이성민
Ծնվել էհունվարի 1, 1986(1986-01-01) (38 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, դերասան, դաշնակահար, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2005ներկա ժամանակ
ԼեյբլS.M. Entertainment
Label SJ
ԿրթությունՄյոնգջի համալսարան (սեպտեմբերի 2, 2011)
ԱնդամակցությունSuper Junior, Super Junior-T?, Super Junior-Happy? և Super Junior-M
ԿապվածSuper Junior
Super Junior-T
Super Junior-H
Super Junior-M
SM Town
ԱմուսինKim Sa-eun?
Կայքsuperjunior.smtown.com
 Lee Sungmin Վիքիպահեստում

Լի Սոնգ Մին (հանգըլ՝ 이성민, հանջա՝ 李晟敏, կորեերենի նոր ռոմանականացում՝ I Seong-min, ավելի հայտնի է Սոնգմին/ Սոնգ Մին), կորեացի երգիչ և դերասան։ Սոնգ Մինը, Super Junior բոյ բենդի 4 վոկալիստ լիդերներից մեկն է, Super Junior-Trot, Super Junior-Happy և Super Junior-Mandarin ենթախմբերի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ Մինը ծնվել է 1986 թվականի հունվարի 1- ին։ 2001 թվականին նա և Դոնգ Հեն հաղթել են առաջին տեղը SM Youth Best Contest- ում։ Նրանք միասին պայմանագիր են կնքել SM Entertaiment- ի հետ, որտեղ իրենց սովորեցրել են երգեցողության, պարային և դերասանական վարպետություն։ Նա, երկրորդն է խմբում դրամական միջոցներով Շի Ոնից հետո, քանի որ նրա ծնողները ունեն սեփական Send Bill ընկերությունը։ 2002 թվականին Սոնգ Մինը դարձել է ժամանակավոր R&B ծրագրի անդամ Շիահի և Ըն Հյոկի հետ միասին։ Այս կազմով նրանք մրցել են Թայֆունի, Ռոուզի և Ատտակի հետ «Heejun vs. Kangta, Battle of the Century: Pop vs. Rock» հեռուստահաղորդման ժամանակ։ Այս վերապատրաստվողների վեցյակը լուծարվել է, երբ Թայֆունը, Ռոուզը և Ատտակը առաջնաելույթ են կատարել, որպես խումբ The Trax անվանումով, իսկ Շիահը առաջնաելույթ է ունեցել, որպես TVXQ խմբի անդամ։ Սոնգ Մինը և Ըն Հյոկը միացել են 10 մյուս վերապատրաստվողներին։ Նրանք բոլորը ձևավորվել են որպես Super Junior 05 խումբ, դառնալով Super Junior- ի առաջին սերունդը։

2014 թվականի դեկտեմբերի 13- ին Լի Սոնգ Մինն ամուսնացել է դերասանուհի Կիմ Սա Ընի (Kim Sa Eun) հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Junior[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Junior 05-ը պաշտոնապես առաջնաելույթ է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 6- ին SBS հեռուստաալիքի «Հայտնի երգեր» հաղորդման ժամանակ, իրենց առաջին «Knock Out (TWINS)» սինգլով։ Նրանց առաջնաելույթը հավաքել է մոտ 500 երկրպագու և նաև դիտվել է Չինաստանում և Ճապոնիայում։ Խմբի առաջին ստուդիական ալբոմը թողարկվել է մեկ ամիս անց, զբաղեցնելով երրորդ տեղը ամենամսյա վարկանիշում։ 2006 թվականի մարտին SM Entertaiment- ը սկսել է փնտրել նոր մասնակից խմբի համար։ «05» նախածանցը հեռացվել է, և խումբը, 13- րդ անդամի՝ Կյու Հյոնի հետ միասին, սկսեցին անվանվել Super Junior, դրա հետ մեկտեղ անցնելով իրենց երկրորդ սերունդին։ 2007- ից 2011 թվականներից Սոնգ Մինը նույնպես դարձել է ենթախմբերի անդամ. Super Junior — SJ-Trot (2007), SJ-Happy (2008) և, Ըն Հյոկի հետ միասին, փոխարինել են Հանգ Կյոնին, ով լքել է խումբը, SJ-Mandarin(2011) ժամանակ։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Junior- ի առաջնաելույթից անմիջապես հետո, Սոնգ Մինը նկարահանվել է «Ծովի քույրը» դրամայում, Կանգ Դոնգ Շինի դերում։ Մեկ տարի անց, Սոնգ Մինը խաղացել է Միկկի դպրոցական ընկերոջ դերը «Կորած ժամանակի փնտրտուքները» թատերական բեմադրությունում։ Սոնգ Մինի համար առաջին մեծ աշխատանքը դարձել է դերը «Հարձակում ոսկե տղաների վրա» ֆիլում, որում նկարահանվել են նաև Super Junior(բայցի Կյու Հյոնից) խմբի անդամները, 2007 թվականին։ 2008 թվականի սկզբին Սոնգ Մինը մասնակցել է կես ժամանոց «Super Junior- ի անհավանական պատմությունը» ֆիլմում Ի Թիկի հետ միասին։ Նա խաղացել է ինքն իր դերը, ինչպես հայտնի Super Junior-T խմբի անդամ, ով գտնվում է մյուս տղաների ստվերի հետևում։ 2009 թվականին Սոնգ Մինը խաղացել է գլխավոր դերը «Ակիլլա» մյուզիքլում։ 2010 թվականին Սոնգ Մինը խաղացել է Հոնգ Գիլ Դոնգի դերը «Հոնգ Գիլ Դոնգ» մյուզիքլում։ Այդ մյուզիքլին նաև մասկացել է Իյե Սոնը։ Սոնգ Մինը խաղացել է, նախագահ Ջանգ Իի Ջունի փառասեր որդու Ջանգ Սոնգ Մինի դերը «Նախագահը» դրամայում, որում Super Junior- ը կատարել է սաունդթրեկը։

Կարիերա MC[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ Մինը փոխարինել է Կանգ Ինային Reckless Radio- յում, Սու Յոնի հետ միասին, իսկ ավելի ուշ SNSD խմբի Սաննիի հետ։ Ծրագիրը ավարտվել է 2008 թվականի հուլիսին։ 2011 թվականի դեկտեմբերի 5- ից վարում է Kiss The Radio- ն Ռեուկի հետ միասին, ով նույնպես Super Junior խմբի անդամ է։ Նա դադարել է վարել Kiss The Radio- ն 2013 թվականին։

Այլ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին Սոնգ Մինը ընտրվել է Հարավային Կորեայի քսան այդոլներից, ովքեր պետք է մասնակցեին 2010 G-20 Seoul Summit համար երգի ձայնագրմանը։ Նա կատարել է իր մասը Սոհյոնի (SNSD), Ջոն Ջյոնոմի (SHINee) և Լունայի (f(x)) հետ միասին, ովքեր SM- ի երգիչներ են։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1st SM Youth Best Selection: Best Outward Appearance

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Սոնգ Մին» հոդվածին։