H.O.T.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
H.O.T.
Բնօրինակ անուն에이치오티
ԺանրերՔեյ փոփ
Գործունեություն1996-2001
ԼեյբլSM Entertainment
Պարգևներ
ԿայքH.O.T.
Անդամներ
Մուն Հիջուն
Ջան Ուհյոկ
Թոնի Ան
Ի Ջեվոն
Կանտա
 H.O.T. Վիքիպահեստում

H.O.T. (կորեերեն՝ 에이치오티), հարավկորեական այդոլների առաջին սերնդի երաժշտական խումբ (բոյբենդ, ստեղծված 1996 թվականին SM Entertainment-ի հիմադիր և կառավարիչ՝ պրոդյուսեր Լի Սումանի կողմից, SM Entertainment-ի ենթակայության տակ գտնվող առաջին խումբն է)[1]։

Դեբյուտը տեղի է ունեցել 1996 թվականին «We Hate All Kind of Violence» ալբոմով։ Կազմալուծվել է 2001 թվականին։ Ընդհանուր առմամբ վաճառել է միլիոնից ավել ալբոմ[2]։ Հինգ տարի գոյության ընթացքում բավականին հավտնի է եղել Հարավային Կորեայի և հարակից երկրների, հիմնականում Չինաստանի և Թայվանի, դեռահասների շրջանում։ Խմբի երգերը հանդիսանում են ռեփի և բալլադի խառնուրդ, որոնք հիմնականում կատարում էր Կանտան՝ լիդ-վոկալիստը[1]։

Խմբի անվանումը High-Five Of Teenagers-ի հապավումն էր։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուն Հիջուն ( կորեերեն՝ 문희준, անգլ.՝ Moon Hee-joon), ծնվել է 1978 թվականի մարտի 14-ին,
  • Ջան Ուհյոկ (կորեերեն՝ 장우혁, անգլ.՝ Jang Woo-hyuk), ծնվել է 1978 թվականի մայիսի 8-ին,
  • Թոնի Ան (կորեերեն՝ 토니안, անգլ.՝ Tony An), ծնվել է 1978 թվականի հունիսի 7-ին,
  • Կանտա (կորեերեն՝ 강타, անգլ.՝ Kangta), իրական անունը՝ Ան Չիլհյոն (կորեերեն՝ 안칠현, անգլ.՝ Ahn Chil-hyun), ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 10-ին,
  • Ի Ջեվոն (կորեերեն՝ 이재원, անգլ.՝ Lee Jae-won), ծնվել է 1980 թվականի ապրիլի 5-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • We Hate All Kinds of Violence (1996)
  • Wolf and Sheep (1997)
  • Resurrection (1998)
  • I Yah! (1999)
  • Outside Castle (2000)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Age of Peace (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tony An congratulates fellow H.O.T. members for their 15th anniversary». 2011 թ․ սեպտեմբերի 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «H.O.T.» հոդվածին։