Լի Ջոն Հյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջոն Հյոն
Ծնվել էմայիսի 15, 1990(1990-05-15)[1] (33 տարեկան)
Բուսան, Հարավային Կորեա[2]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ ռոք
Մասնագիտություներգիչ, դերասան, կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլFNC Entertainment
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունCNBLUE
Կայքfncent.com
 Lee Jong-hyun Վիքիպահեստում

Լի Ջոն Հյոն (կորեերեն՝ 이종현, մայիսի 15, 1990(1990-05-15)[1], Բուսան, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երաժիշտ, երգիչ, դերասան, կիթառահար և երգերի հեղինակ։ Հարավկորեական CNBLUE ռոք խմբի նախկին վոկալիստ և կիթառահար[3]։

Նա դեբյուտ է կատարել «Ակուստիկ» ֆիլմում 2010 թվականին, դրանից հետո կայացել է նրա հեռուստատեսային դեբյուտը՝ 2012 թվականի «Ջենթլմենի արժանապատվությունը» հեռուստասերիալում[4]։ 2015 թվականին նա հայտնվել է «We Got Married» ռեալիթի շոուում[5] և նկարահանվել է «Նարնջի մարմելադ» դորամայում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնվել է 1990 թվականի մայիսի 5-ին Բուսան քաղաքում։ Նա ընտանիքի երրորդ երեխան է։ Չորսից մինչև ութ տարեկան հասակում ընտանիքի հետ ապրել է Ճապոնիայում, սակայն հետո նրանք վերադարձել են Բուսան, որտեղ Ջոն Հյոնը ավարտել է տարրական և միջնական դպրոցները։

Դպրոցում զբաղվել է դյուդոյով և հաղթել քաղաքային առաջնությունում։ 2019 թվականի օգոստոսի 28-ին Լի Ջոն Հյոնը հայտարարել է, որ դուրս է գալիս CNBLUE-ից։ Հետո, մի անգամ լսելով երգերի հեղինակ և կիթառահար Էրիկ Կլեպտոնին, նա սկսել է կիթառ նվագել սովորել։

Պարտադիր զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին զինվորական ծառայության է անցել 2018 թվականի օգոստոսի 7-ից։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2012 Korea Drama Awards Լավագույն սաունդթրեք «My Love» (Ջենթլմենի արժանապատվությունը) Առաջադրված
Mnet Asian Music Awards Առաջադրված
MelOn Music Awards TStore-ի լավագույն երգ Առաջադրված
Լավագույն սաունդթրեք Առաջադրված
SBS Drama Awards Նոր աստղ Ջենթլմենի արժանապատվությունը Հաղթանակ
2013 Seoul Music Awards Լավագույն սաունդթրեք «My Love» (Ջենթլմենի արժանապատվությունը) Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջոն Հյոն» հոդվածին։