Լիպարիտ Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիպարիտ Նավասարդյան
Ծնվել էմայիսի 9, 1940(1940-05-09) (83 տարեկան)
ԾննդավայրԳեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունկենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Լիպարիտ Հայրապետի Նավասարդյան (մայիսի 9, 1940(1940-05-09), Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպարիտ Նավասարդյանը ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում, 1940 թվականի մայիսի 9-ին։

1957 թվականին ավարտել է հարազատ գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտել է 1963 թվականին։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1975 թվականին։ Որպես ճարտարագետ, ասպիրանտ, գիտաշխատող, գիտական բաժնի վարիչ, դոցենտ, այնուհետև՝ պրոֆեսոր 1964 թվականից աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարան կենսաքիմիայի ամբիոնում։

Ուսումնասիրել է արտակարգ վիճակներում (ազոտային քաղց, ջերմաստիճանային և ճառագայթային գործոնների ազդեցություն) խմորասնկերի սպիտակուցների փոխանակության և նուկլեինաթթուների կառուցվածքային փոփոխությունները, նշադրված ամինաթթուների օգտագործմամբ ուսումնասիրել ամինաթթուների՝ բջիջ թափանցելու, փոխանակության և սպիտակուցների սինթեզում դրանց մասնակցության հարցերը, ինչպես նաև ռենտգենյան ճառագայթման ազդեցության պայմաններում խմորասնկային բջիջների կենսունակությունը, խմորասնկային ԴՆԹ-ի կառուցվածքում նկատվող փոփոխությունները և կառուցվածքային վնասվածքների վերացման մեթոդները։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպարիտ Նավասարդյանը մոտ 60 գիտական աշխատության հեղինակ և համահեղինակ է[1]՝

  • «Խմորասնկային բջիջների սպիտակուցային փոխանակության մաս-սպեկտրաչափական ուսումնասիրության սկզբունքներ» (Երևան, 1985)
  • «Կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ» (Երևան, 2003)
  • «Խմորասնկային բջիջներից հիստոնային սպիտակուցների և ԴՆԹ-ի անջատումը և ֆլյուորեսցենտային ցուցանիշների համեմատական ուսումնասիրումը» (Երևան, 2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լիպարիտ Հայրապետի Նավասարդյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]