Լինդա Ֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Ֆե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1987(1987-11-10)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԲենկեն, See-Gaster Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlindafaeh.ch
 Linda Fäh Վիքիպահեստում

Լինդա Ֆե (գերմ.՝ Linda Fäh, նոյեմբերի 10, 1987(1987-11-10)[1], Բենկեն, See-Gaster Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի երգչուհի, հաղորդավար։ 2009 թվականին արժանացել է «Միսս Շվեյցարիա» կոչմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆեն ստացել է բանկային գործավարի մասնագիտական ​​որակավորում։ 2006 թվականին ընտրվել է Միսս Հարավարևելյան Շվեյցարիա։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է բանկային սպասարկման ծառայությունում, 2009 թվականին տեղափոխվել է մասնավոր բանկ՝ որպես օգնական։ Նույն թվականին ընտրվել է Միսս Շվեյցարիա[2]։ 2010 թվականին ներկայացրել է Շվեյցարիան «Միսս Տիեզերք» մրցույթում[3]։

Ֆեի՝ որպես «Միսս Շվեյցարիա» պաշտոնավարման տարվա ընթացքում արևելաշվեյցարական TVO-ի տարածաշրջանային հեռարձակողը սկսել է TVO ​​Extra շարքը, որտեղ Ֆեն հանդես է եկել որպես հաղորդավար։

Ֆեն Շվեյցարական Կարմիր Խաչի կամավոր դեսպանն է և ներգրավված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը և վաղ հայտնաբերման արշավներում։

2012 թվականի օգոստոսին Ֆեն բարձրացել է Մաթերհորն ընկերոջ՝ Լորենա Օլիվերիի և երկու լեռնային ուղեկցորդների հետ[4]։ Դրդապատճառն այն էր, որ նա, ինչպես և 2009 թվականի Միսս Շվեյցարիայի ընտրությունների որոշ այլ թեկնածուներ, շվեյցարական հեռուստատեսության վիկտորինայի ժամանակ չէին ճանաչել այդ լեռը[5]։

2017 թվականին Ֆեն ամուսնացել է Մարկո Դեթվիլերի հետ[6]։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Ֆեն pop+more նախագծի շրջանակներում, 2024

2011 թվականի մայիսին Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած Musikantenstadl-ում Ֆեն կատարել է Ich & du (հայերեն՝ Ես և դու) երգը[7]։ Այնուհետև շուրջ 60 անգամ հանդես է եկել որպես Սուրբ Ծննդյան (գերմ.՝ Weihnachtszirkus Salto Natale) կրկեսային ծրագրերի գլխավոր երգչուհի[8]։ 2011 թվականի վերջին People for People գալայում Ֆեն զուգերգ է կատարել Ալ Բանոյի հետ։

2013 թվականի նոյեմբերին Լինդան թողարկել է իր առաջին հիթ սինգլը՝ Unendlich wie das Meer։ 2014 թվականի մայիսին նրա դեբյուտային Du oder keiner (հայերեն՝ «Դու կամ ոչ ոք») ալբոմը թողարկվել է Telamo ձայնագրման լեյբլի կողմից[9]։ Կարճ ժամանակ անց Ֆրիբուրգի Musikantenstadl-ում Լինդան կատարել է իր Augen wie Feuer (հայերեն՝ «Կրակի պես աչքեր») երգը[10]։ Հաջորդ ելույթը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսին ARD-ի Immer wieder sonntags ծրագրում, որտեղ նա երգել է Sterne über Venedig երգը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014: Du oder keiner
  • 2015: Du kannst fliegen
  • 2018: Herzschlag
  • 2022: Federleicht

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013: Unendlich wie das Meer
  • 2014: Du oder keiner
  • 2014: Sterne über Venedig
  • 2014: Augen wie Feuer
  • 2015: Morgen träumen wir gemeinsam
  • 2015: Wenn sich unsre Lippen berühren
  • 2015: Titanic
  • 2016: Der süsseste Schuft
  • 2016: Crazy Night
  • 2017: Der perfekte Herzschlag
  • 2018: Lange, lange wach
  • 2021: Ringe anprobiern
  • 2021: Lieblingsplatz
  • 2022: Schwestern
  • 2022: In der Mitte deines Herzens
  • 2022: Ich liebe Rom
  • 2022: Worte aus den Wolken

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Basler Zeitung; Miss Schweiz
  3. Miss-Universe-Wahl - Linda Fäh: «Natürlich bin ich enttäuscht», 24. August 2010, Blick.ch
  4. «Linda Fäh - Geschafft! Sie erreicht den Gipfel des Matterhorns». Վերցված է 2019-03-14-ին.
  5. Beitrag Outdoor Active Կաղապար:Webarchiv
  6. Aurelia Forrer: Linda Fähs Traumhochzeit am Comersee. In: Schweizer Illustrierte vom 7. Juli 2017.
  7. «Linda Fäh - «Kann hoffentlich Jung und Alt begeistern»». Վերցված է 2017-08-22-ին.
  8. «Linda Fäh - «Ich lebe nur noch für Salto Natale»». Վերցված է 2019-03-05-ին.
  9. «Das neue Album „Du oder keiner" von Linda Fäh ist ab 2. Mai im Handel erhältlich. In: Telamo». 30. April 2014.
  10. «Musikantenstadl Fribourg | ip|media» (գերմաներեն). Վերցված է 2017-06-13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Ֆե» հոդվածին։