Երաժշտական ալբոմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաշտական ալբոմ, միասին թողարկված երաժշտական բաղադրյալների հավքածու, ստանդարտ ֆորմատով, որը հնարավոր է լսել հանրամատչելի նվագարկիչների օգնությամբ:
Ալբոմային ձայնագրություն բառակապակցությունը հայտնվել է այն բանից հետո, երբ մի քանի վինիլային սկավառակներ սկսեցին վաճառվել միասին, իսկ դրանց ձևավորումը կատարված էր գրքի տեսքով: Այնուհետ ալբոմ սկսեցին անվանել երկարանվագ 33⅓ պտույտ/րոպե 12 մատնաչափյան սկավառակներին: Դա արվեց այն պատճառով, որ այդ ալբոմուն տեղավորում էր այնքան երաժշտություն, որքան նախկին մեկ ալբոմում: Հանրամատչելի երաժշտության ստանդարտ է դարձել 10-14 երգ մեկ ալբոում: Իսկզբանե հեղինակային գանձումները կախված էին երգերի քանակից ալբոմում:
Դասակարգում ըստ ծավալի [խմբագրել]
- Սովորական ՝ ստանդարտ, են անվանում «LP»-իի (անգլ.՝ Long Play հայ.՝ երկարանվագ) մեկ 12 մատնաչափյան կամ լազերային սկավառակի վրա թողարկված ալբոմին, որը պարունակում է 30-80 րոպե ձայնագրություն:
- Մինի ալբոմ կամ «EP» (անգլ.՝ Extended Play) — սինգլի և ալբոմի միջանկյալ տարբերակ:
- Կրկնակի ալբոմ՝ ալբոմ թողարկված 2 կրիչների վրա, որում նվագի տևողությունը հասնում է 1,5-2 ժամի: Օր.՝ Մայքլ Ջեքսոնի This Is It ալբոմը:
- Եռակի ալբոմ ՝ ալոբմ թողարկված 3 կրիչների վրա: Օր.՝ Մայքլ Ջեքսոնի Bad 25 ալբոմը:
- Բոքս սեթ (անգլ.՝ box set)՝ մի քանի կրիչներից բաղկացած հավաքածու, որն սովորաբար ունենում է տոնական փաթեթավորում, համալրված են լինում նաև այլ տիպի (նկարներ, տեսանյութեր, շապիկներ, պլակատներ, կոնֆետներ և այլն) նյութերով: Սրանք բաղկացած են լինում սովորաբար 2-ից ավել կրիչներով:
- Օր.՝ Մայքլ Ջեքսոնի The Ultimate Collection ալբոմը, որը բաղկացած է 5 կրիչներից և պարունակում է ֆոտոալբոմ:
- Օր.՝ Մայքլ Ջեքսոնի Thriller 25 ալբոմը, որը բաղկացած է 2 կրիչներից, պարունակում է տեսա և ձայնանյութ, կատարված է գրքի ձևով, որի էջերին պատկերված է Ջեքսոնը
Դասակարգում ըստ ձայնագրության տեսակի [խմբագրել]
- Ստուդիական ալբոմ - ալբոմ, որը ձայնագրվել է ստուդիայում։
- Համերգային ալբոմ-ալբոմ, որի ձայնագրվել է համերգի ընթացքում։ Սովորաբար, այդ ձայնագրությունները սովորաբար «կենդանի» են, հաճախ լսելի է նաև հանդիսատեսի ծափահարությունները։
- Հավաքածու - դա ալբոմ է, որը կազմված է նախորդում հրապարակված երգերից։
- «Ծրագրված»- ալբոմ (նաև «համարային», «հիմնական», «ստանդարտ», «ալբոմ»)– ոչ ստանդարտ հասկացողություն, որը օգտագործվում է, նշելու համար այն ալբոմը, որի հիմքում է նախորդում չհրապարակված ձայնագրություններ։