Լիզ Քլայբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզ Քլայբորն
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1929(1929-03-31)[1][2]
ԾննդավայրԲրյուսել
Մահացել էհունիսի 26, 2007(2007-06-26)[3][1] (78 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMountain Lakes High School?
Մասնագիտությունոճաբան և գործարար
Ծնողներհայր՝ Omer Villere Claiborne?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlizclaiborne.com
 Liz Claiborne Վիքիպահեստում

Աննա Էլիզաբեթ Ջեյն Քլայբորն (անգլ.՝ Anne Elisabeth Jane Claiborne, մարտի 31, 1929(1929-03-31)[1][2], Բրյուսել - հունիսի 26, 2007(2007-06-26)[3][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր։ Նրա բրենդի հաջողությունը հիմնված էր կանանց համար նորաձև, բայց մատչելի հագուստի վրա։ Քլայբորնը առավել հայտնի է որպես «Liz Claiborne Inc» ընկերության հիմնադիր։ Նա Fortune 500 ընկերությունների ցուցակում առաջին կին նախագահն ու գլխավոր տնօրենն էր[5][6]։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլայբորնը ծնվել է Բրյուսելում՝ ամերիկացիների ընտանիքում։ Նա լուիզիանացի հայտնի Ուիլյամ Քլայբորնի ընտանիքի սերունդից է, որը եղել է Լուիզիանայի առաջին նահանգապետը 1812 թվականի պատերազմի ժամանակ նահանգի ստեղծումից հետո[5]։

1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, ընտանիքը վերադարձել է Նոր Օռլեանի[5]։ Քլայբորնը հաճախել է աղջիկների համար նախատեսված St. Timothy's School դպրոց։

Միջնակարգ դպրոցն ավարտելու փոխարեն Քլայբորնը մեկնել է Եվրոպա արվեստ սովորելու գեղարվեստի արվեստանոցներում[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Քլայբորնը հաղթել է Ժակ Հեյմի անվան դիզայնի ազգային մրցույթում, որը հովանավորվում էր Harper's Bazaar ամսագրի կողմից[8], ապա տեղափոխվել է Մանհեթեն, որտեղ երկար տարիներ աշխատել է Յոթերորդ ավենյուի կարի թաղամասում[7]՝ Թինա Լեսերի նորաձևության տանը՝ որպես էսքիզի նկարիչ։ Նա նաև աշխատել է որպես Օմար Քիամի հոլիվուդյան կուստյումների դիզայներ[9] և «Dan Keller and Youth Group Inc» ընկերությունում[10]։

1976 թվականին Լիզը հիմնադրել է իր սեփական նորաձևության ընկերությունը՝ «Liz Claiborne Inc»-ը՝ Լեոնարդ Բոքսերի, Արտ Օրտենբերգի և Ջերոմ Չեյզենի հետ համատեղ[5]։ Ընկերությունը ի սկզբանե դարձել է հաջողակ՝ 1976 թվականին 2 մլն դոլարի և 1978 թվականին 23 մլն դոլարի վաճառք ունենալով[10]։

Քլայբորնի կողմից մշակված մարքեթինգային ռազմավարությունները փոխել են մանրածախ խանութների բնույթը։ Օրինակ, նա պնդում էր, որ իր հագուստի հավաքածուն ցուցադրվի որպես առանձին բաժին և ներառի այն բոլոր իրերը, որոնք նա առաջարկում էր։ Սրա շնորհիվ, հաճախորդները կարող էին հանրախանութի մեկ վայրից միանգամից ընտրել հագուստների և աքսեսուարների ամբողջական հավաքածու բրենդի անունով։ Բրենդների խմբավորման այս ավանդույթը դարձել է ժամանակակից խանութներում անվանական բրենդերի համար բնորոշ։

1980 թվականին Նինա Մաքլեմորի հետ համատեղ հիմնադրվել է Liz Claiborne Accessories ընկերությունը[11]։ «Liz Claiborne Inc» ընկերությունը 1981 թվականին դարձել է հրապարակային և 1986 թվականին 1,2 միլիարդ դոլարի մանրածախ վաճառքով ընդգրկվել է Fortune 500-ի ցանկում[10]։

Քլայբորնը ղեկավարել է հավաքները՝ ապակե զանգակը ղողանջեցնելով և հայտնի է դարձել կարմրի հանդեպ իր սիրով[7]։ Երբեմն նա իրեն վաճառողուհի է ներկայացրել, որպեսզի տեսնի, թե սովորական կանայք ինչ են մտածում իր հագուստների մասին[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզը ամուսնացած է եղել Բեն Շուլցի հետ, հետագայում ամուսնալուծվել են[12]։ 1957 թվականին ամուսնացել է իր գործընկերոջ[12]՝ Արթուր Օրթենբերգի հետ[13]։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ որդի՝ Ալեքսանդր Շուլցին, իսկ երկրորդի ժամանակ երկու որդի՝ Նիլ Օրտենբերգին և Նենսի Օրտենբերգին[5][12]։

Քլայբորնը կառավարչական գործունեությունը թողել է 1989 թվականին։ Այդ ժամանակ նա ձեռք էր բերել այլ ընկերություններ, մասնավորապես «Kayser-Roth»-ը, որը աքսեսուարներ էր արտադրում «Liz Claiborne Accessories»-ի համար[5]։ Նրա ամուսինը պաշտոնաթող է եղել, միևնույն ժամանակ մյուս հիմնադիրներին թողնելով որպես մենեջերներ։

Քլեյբորնը և Օրտենբերգը հիմնադրել են հիմնադրամ, որը միլիոնավոր ֆինանսական միջոցներ է բաշխել բնապահպանական նպատակների համար, այդ թվում՝ PBS-ում «Nature» հեռուստասերիալի ֆինանսավորումը[5] և բնապահպանական ծրագրեր ամբողջ աշխարհում[12]։ Նա Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում ստացել է պատվավոր դոկտորի աստիճան գեղարվեստի գծով[6]։

1997 թվականի մայիսին Քլայբորնը հայտնել էր, որ նա քաղցկեղի հազվագյուտ տեսակ ունի, որը ազդում է որովայնի լորձաթաղանթի վրա[12]։ Լիզ Քլայբորնը մահացել է 2007 թվականի հունիսի 26-ին 78 տարեկան հասակում՝ հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո[14]։

Ջերոմ Չեյզենը ընկերության նախագահ է դարձել 1989 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1996 թվականը, որից հետո այդ պաշտոնը զբաղեցրել Է Փոլ Շարոնը մինչև 2006 թվականը։ 2012 թվականի մայիսի 15-ին Liz Claiborne Inc պաշտոնապես դարձել է Fifth & Pacific, Inc և թողարկել նոր ապրանքանիշներ և սկսել մարքեթինգ անմիջական հաճախորդների հետ։ Բնօրինակ ապրանքանիշը վաճառվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 http://abcnews.go.com/Business/wireStory?id=3322495
  4. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Bernstein, Adam (2007 թ․ հունիսի 28). «Liz Claiborne, 78; Fashion Industry Icon». Washington Post. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին. «Liz Claiborne, 78, an American fashion designer who built a billion-dollar apparel enterprise by clothing career women in stylish but casual outfits at moderate prices, died June 26 at New York Presbyterian Hospital․․․. An immediate hit, the business broke within a decade into Fortune magazine's list of the 500 largest companies in the United States. Her company was the first started by a woman to make the prestigious list.»
  6. 6,0 6,1 «MADE Programs: Liz Claiborne and Art Ortenberg». School of Business Administration, University of Montana. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Liz Claiborne». The Economist. 2007 թ․ հուլիսի 5. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին. «Almost every woman knows the feeling. You get into the lift, and a very important woman in your office enters after you, talking to a very important man. She is impeccable, from polished court shoes to understated earrings. You are not. You are wearing trainers, because you want to be comfortable on city pavements, and a blouse that doesn't quite match the skirt because the one that matched better was too grubby round the neck when you went to find it. Nothing is ironed, and there is a faint stain on the skirt that is yesterday's lunchtime soup ineffectually rubbed off with a Kleenex.»
  8. The Encyclopedia of New York City: Second Edition. Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. Yale University Press, December 1, 2010
  9. Woo, Elaine (2007 թ․ հունիսի 28). «Liz Claiborne, 78; clothes designer for career women built vast fashion empire». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 Liz Claiborne // Business Leader Profiles for Students / Dow, Sheila. — Detroit: Gale, 2002. — Т. 1. — С. 150—153.
  11. Binkley, Christina (2014 թ․ հուլիսի 2). «Women in Power Know Nina». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Wilson, Eric (2007 թ․ հունիսի 27). «Liz Claiborne, designer, Dies at 78». The New York Times. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին. «Liz Claiborne, the designer of indefatigable career clothes for professional women entering the workforce en masse beginning in the 1970s, died Tuesday in Manhattan. She was 78. Her death, at New York-Presbyterian Hospital, was caused by complications of cancer, said Arthur Ortenberg, her husband. Ms. Claiborne learned in 1997 that she had a rare form of cancer that affects the lining of the abdomen.»
  13. Lockwood, Lisa (2014 թ․ փետրվարի 4). «Arthur Ortenberg Dies». Women's Wear Daily. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  14. «Sportswear designer Liz Claiborne dead at 78». Reuters. 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին. «Apparel designer Liz Claiborne, who founded a namesake women's sportswear label that grew into a multibillion-dollar global empire, has died at age 78, the company said on Wednesday. Claiborne was ailing from cancer and died at New York-Presbyterian Hospital․․․»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզ Քլայբորն» հոդվածին։