Լիզա Ումարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Ումարովա
Ծնվել էմարտի 12, 1965(1965-03-12) (59 տարեկան)
Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերհեղինակային երգ և շանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Լիզա Սուլիմովնա Ումարովա (չեչեներեն՝ Ӏумарийн ЙоӀ Лиза, մարտի 12, 1965(1965-03-12), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), չեչեն երգչուհի և Չեչնիայում հայտնի քաղաքացիական և հայրենասիրական երգերի հեղինակ՝ «Գրոզնի — հերոս քաղաք», «Իմ հոգին» և մի շարք այլ։ Նա ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 1-ին, Չեչնիայում։ Երգչուհու մասին առաջին հրապարակումներից մեկում Աննա Պոլիտկովսկայան Լիզա Ումարովային անվանել է «չեչեն Լյուբե»[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ղազախստանում, ավարտել է Յարոսլավլի թատրոնի ինստիտուտը՝ դրամատիկական թատրոնի դերասանուհու մասնագիտությամբա։ Մինչ առաջին չեչենական պատերազմի սկսվելը աշխատել Է Գրոզնիում՝ որպես մշակույթի տան տնօրեն, այնուհետև տեղափոխվել և ապրել է Մոսկվայում։ Հայտնի է դարձել «Նովայա գազետա» - ում Աննա Պոլիտկովսկայայի հրապարակումներից հետո։ 2009 թվականին խորհրդարանի նախագահի հայրենիք վերադառնալու կոչից հետո Լիզա Ումարովան փորձել է վերադառնալ Չեչնիա։ Բայց տնտեսական պատճառներով և ավագ եղբոր գնդակահարությունից հետո նա ստիպված էր վերադառնալ Մոսկվա[2]։ 2012 թվականին, մեկնելով Ֆինլանդիա հյուրախաղերի, այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Ումարովան սկսեց երգել և երգեր գրել Չեչնիա կատարած մեկ այլ ուղևորությունից հետո, որտեղ նա գնում էր գրքեր գնելու, երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ[4]։ Իր հարցազրույցներում նա ասում է, որ իր ստեղծագործության հիմնական գաղափարը կապված է «պատերազմը դադարեցնելու, մարդկանց օգնելու, ժողովրդին փոխանցելու ցանկության հետ, թե ինչ է կատարվում այնտեղ Չեչնիայում»[4]։ Լիզա Ումարովայի առաջին գրառումները Չեչնիայում տարածվում էին միայն ծովահեն եղանակով և շատ տարածված էին[1]։ Տարբեր աղբյուրների տված հարցազրույցում Լիզա Ումարովան խոսում է ելույթների կազմակերպման դժվարությունների մասին, չնայած իր երգերի համբավին[2]։ 2006 թվականին մասնակցել է Սախարովի մայևկայում։

2016 թվականի մարտին Հելսինկիում Stoa մշակութային կենտրոնում ներկայացվեց երգչուհու «Մարշո» («Ազատություն»), պորտուգալացի ռեժիսոր Լուիշ Ռապոզու դա Կրուզի մոնոներկայացումը[5]։

Ազգայնականների հետապնդումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվա տեղափոխվելուց հետո Լիզա Ումարովան հետապնդվել է ազգայնականների կողմից նրանք սպառնացել են հաշվեհարդարով նրան և նրա երեխաներին[2]։ 2005 թվականի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել Լիզա Ումարովայի և նրա 15-ամյա որդու վրա[6], դատարանը հարձակվող ազգայնական ուսանողներին մեղավոր է ճանաչել ազգային ատելություն եւ թշնամանք հրահրելու մեջ[7]։

Քաղաքական ապաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին, մեկնելով երաժշտական փառատոնի, Լիզա Ումարովան երեխաների հետ քաղաքական ապաստան է խնդրել Ֆինլանդիայի տարածքում[7]։ Լիզա Ումարովան մամուլին մեկնաբանել է, որ գտնվելով այնտեղ՝ երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն ազատ է զգացել[7]։

Առաջին անգամից չէ, բայց նրան ու երեխաներին, Այնուամենայնիվ, քաղաքական ապաստան են տվել։ Այս մասին ասվում է «Դոժդ» հեռուստաալիքի էմիգրանտների մասին ֆիլմում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Анна Политковская — «Чеченское Любе» это одна женщина, поющая свои песни по-русски. Արխիվացված 2015-02-10 Wayback Machine Новая Газета, 24.05.2004
  2. 2,0 2,1 2,2 Оксана Челышева — Путь к свободе Արխիվացված 2014-03-14 Wayback Machine, Каспаров.ру 30.07.2012
  3. «Спасите» Արխիվացված 2014-03-16 Wayback Machine, Каспаров.ру, 17-07-2012
  4. 4,0 4,1 «Интервью Лизы Умаровой об Анне Политковской (видео)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Чеченка, получившая убежище в Финляндии, поет о своей судьбе – сегодня состоится концерт в Хельсинки. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 марта 2016.(Ստուգված է 12 Մարտի 2016)
  6. Анна Политковская — Лиза Умарова: «Буду петь скинам» Արխիվացված 2020-07-31 Wayback Machine, Новая Газета, 10.10.2005
  7. 7,0 7,1 7,2 Певица из Чечни Лиза Умарова попросила политическое убежище в Финляндии. Արխիվացված 2013-12-03 Wayback Machine Кавказский Узел, 18.07. 2012
  8. «Как живут русские эмигранты в Финляндии». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]