Լիդիա Վալստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Վալստրյոմ
շվեդ.՝ Lydia Wahlström[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1869(1869-06-28)[2][3][4]
ԾննդավայրQ10718075?, Շվեդիա[3][5]
Մահացել էհունիսի 2, 1954(1954-06-02)[2] (84 տարեկան)
Մահվան վայրJohannes parish, Ստոկհոլմ[2]
Քաղաքացիություն Շվեդիա[6][7]
Մայրենի լեզուշվեդերեն[1][7]
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[7]
Մասնագիտությունգրող, պատմաբան, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
ԱշխատավայրCountry Association for Women's Suffrage? և Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?
Զբաղեցրած պաշտոններQ99231392?, լեդամոտ, լեդամոտ, խորհրդի անդամ, ընկերության նախագահ և ռեկտոր
ԱնդամությունՖրեդրիկա Բրեմերի ասոցիացիա, Ուփսալայի կին ուսանողների ասոցիացիա[8], Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[9][10], Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիա[9] և Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[7]
 Lydia Wahlström Վիքիպահեստում

Լիդիա Վալստրյոմ (շվեդ.՝ Lydia Wahlström, լրիվ անունը՝ շվեդ.՝ Lydia Katarina Wahlström, հունիսի 28, 1869(1869-06-28)[2][3][4], Q10718075?, Շվեդիա[3][5] - հունիսի 2, 1954(1954-06-02)[2], Johannes parish, Ստոկհոլմ[2]), շվեդ ֆեմինիստ, պատմաբան և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1869 թվականի հունիսի 28-ին, Վեստմանլանդ օկրուգի Լունդբյու ծխական համայնքում, Յոհան Գուստավ Վալստրյոմի (Johan Gustaf Wahlström) և նրա կնոջ Իդա Ռեբեկա Շմիդտի (Ida Rebecka Schmidt) ընտանիքում։ Ընտանիքում կային ևս երեք ավագ դուստրեր։ Ավարտելով Ստոկհոլմի Wallinska skolan դպրոցը՝ 1888 թվականին Լիդիա Վալստրյոմն ընդունվել է Ուփսալայի համալսարան, որն ավարտել է երեք տարի անց արվեստի, պատմության, սկանդինավյան լեզուների և քաղաքագիտության բակալավրի աստիճանով, 1898 թվականին պաշտպանել է ատենախոսություն Շվեդիայի և Դանիայի միջև հարաբերությունները 1788-1789 թվականներին թեմայով։ 1892 թվականին Լիդիան հիմնադրել է «Ուպսալայի կանանց ուսանողական ասոցիացիան» և դարձել նրա առաջին նախագահը։ Ասոցիացիայի անդամները Շվեդիայի առաջին ուսանողուհիներն էին, որ կրում էին ուսանողական գլխարկներ, ինչն այդ ժամանակ ընդունված չէր։ Սովորել է դոկտորանտուրայում, համալսարանում դասավանդել է քրիստոնեություն։ 1899 թվականի գարնանը Լիդիա Վալստրյոմը տեղափոխվել է Անգլիա, որտեղ իր ընկերուհի Elisabeth af Jochnick-ի հետ աշխատել է աղջիկների դպրոցում։ Վերադառնալով Շվեդիա՝ նա աշխատել է Ստոկհոլմի Åhlinska skolan դպրոցում որպես ուսմասվար։ Վալստրյոմը ոգեշնչման աղբյուր է եղել իր շատ աշակերտների համար, այդ թվում Կարին Բոյեի, որի հետ նա ընկերացավ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալստրյոմը եղել է Կանանց ընտրական իրավունքի Ազգային ասոցիացիայի (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) հիմնադիրներից մեկը և նրա նախագահը 1907–1911 թվականներին։ Դեռևս ուսանողական տարիներից նա դարձավ Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիայի (Fredrika Bremer-förbundet) անդամ։ 1901 թվականին նա ընտրվեց Nya Idun կուսակցության կազմում։ 1902 թվականին եղել է Ստոկհոլմի կանանց ընտրական իրավունքների ասոցիացիայի, 1904 թվականին՝ Կին գիտնականների ասոցիացիայի համահիմնադիրը։ 1906 թվականին Վալստրյոմը մասնակցեց Ստոկհոլմում Կրոնական գիտությունների ընկերության ձևավորմանը, և մի քանի տարի եղավ նրա խորհրդի անդամ։ 1911 թվականի հունիսի 20-ին տեղի է ունեցել LKPR–ի Կենտրոնական խորհրդի նիստ, որի ընթացքում Լիդիա Վալստրյոմը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել, սակայն շարունակել է աշխատել քննարկման ենթակա հոդվածների և հանրային ելույթների վրա։

1934 թվականին՝ թոշակի անցնելուց հետո, Վալստրյոմն ակտիվ դասախոսություններ էր կարդում և ելույթներով շրջագայում ամբողջ երկրում։ 1930—1940 թվականներին մասնակցություն է ունեցել Եվրոպան նվաճած տարբեր տոտալիտար շարժումների։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատել է Իսպանիայի կանանց կոմիտեում՝ զբաղվելով երեխաների գործերով։ 1940-1945 թվականներին մասնակցել է Tisdagsklubben հականացիստական ասոցիացիայի գործունեությանը։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Վալստրյոմը գրական գործունեությամբ զբաղվել է շուրջ 60 տարի, գրել պատմական աշխատություններ և կանանց քվեարկության իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ։ Իր առաջին աշխատանքը` Dagny-ը, հրապարակել է 1893 թվականին։ 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում նա գրել է Բրիգիտ Շվեդացու և Էրիկ Գեյերի կենսագրությունները, ինչպես նաև մի շարք պատմական աշխատություններ Շվեդիայի և Անգլիայի մասին։ 1920-ական թվականներին հրատարակել է ինքնակենսագրական տարրերով երեք վեպեր` Daniel Malmbrink, Sin fars dotter և Biskopen: Նրա վերջին գործերը գրվել են 1950-ական թվականներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Վալստրյոմի անձնական կյանքը բնութագրվում է կանանց հետ պարբերական սերտ հարաբերություններով։ Ուփսալայում սովորելու և գործունեության տարիներին նա սերտ հարաբերություններ է ունեցել Կլարա Յոհանսոնի հետ, որը դարձավ գրաքննադատ։ Այնուհետև Վալստրյոմի կյանքում հայտնվեց Elisabeth af Jochnick-ը, ում հետ մեկ տարուց ավելի ապրեց Անգլիայում։ 1902 թվականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Լիդիա Վալստրյոմի և Աննա Գուստաֆսոնի (Anna Gustafson) միջև, որի հետ որոշել էին սեփական տուն կառուցել։ Նրանց հարաբերությունները խզվեցին 1909 թվականին՝ Աննայի Գիդեոն Դանելի հետ ամուսնանալուց հետո։

1920-ական թվականների սկզբին ամուր կապեր հաստատվեցին Լիդիա Վալստրյոմի և նրա նախկին աշակերտուհի Անիտա Նաթհորսթի (Anita Nathorst) միջև, որը աստվածաբանություն էր ուսումնասիրում։ Ընդհատելով դոկտորանտուրայում ուսումը՝ Անիտան տեղափոխվեց Վալստրյոմի Ստոկհոլմում գտնվող բնակարան։ Նրանք միասին ապրեցին չորս տարի, բայց 1930-ական թվականներից նրանց հարաբերությունները վատացան, և 1937 թվականին Նաթհորսթը խզեց բոլոր կապերը Վալստրյոմի հետ։

Դրանից հետո Լիդիա Վալստրյոմը խորհրդակցեց հոգեվերլուծաբանի հետ՝ իր սեռական կողմնորոշումը պարզելու նպատակով։

Լիդիա Վալստրյոմը մահացել է 1954 թվականի հունիսի 2-ին, Ստոկհոլմում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալստրյոմը արժանացել է մի շարք մրցանակների` գրականության և արվեստի մեդալների (1924), Իլլիս Կվորումի (1934) և S:t Eriksmedaljen –ի (1941, պարգևատրվում են այն աշխատողները, ովքեր աշխատել են Ստոկհոլմում ընդհանուր առմամբ 30 տարուց ավելի)։ Պրոֆեսոր է դարձել 1939 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eman, Greger. Nya himlar över en ny jord: om Klara Johanson, Lydia Wahlström och den feministiska vänskapskärleken. Monografier utgivna av Stockholms stad, 0282-5899; 78:1. Lund: Ellerström. Libris 7758550. ISBN 91-86488-86-4.
  • Strömholm, Gunilla. Lydia Wahlström: till hundraårsminnet av hennes doktorsdisputation 1898. Opuscula historica Upsaliensia, 0284-8783 ; 25. Uppsala: Historiska institutionen, Univ. Libris 8357343. ISBN 9150614169.
  • Mannerheim, Brita. Med Lydia eller Livslång trohet mellan tre. Stockholm: Carlsson. Libris 7665877. ISBN 91-7798-284-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Վալստրյոմ» հոդվածին։