Լիգր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
էգ լիգր (ձախից) և արու լիգր

Լիգր (անգլ.՝ liger; անվանումն առաջացել է անգլ.՝ lion - «առյուծ» և անգլ.՝ tiger - «վագր» բառերից), արու առյուծի և էգ վագրի խաչասերումից ստացված հիբրիդ կատվազգի։ Լիգրը արտաքին տեսքով հիշեցնում է շերտավոր մեծ առյուծի։

Լիգրը ներկայումս հայտնի ամենամեծ կատվազգի կենդանին է[1][2]։

«Հերկուլես» լիգրը

Լիգրի մարմնի երկարությունը կարող է հասնել 3-4 մետրի, իսկ քաշը միջինով 300 կիլոգրամի։ Ներկայումս այդ կենդանիների ամենամեծ ներկայացուցիչը Հերկուլես անունով լիգրն է, որը ծնվել է Մայամիում։ Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ներկայումս կենդանի ամենամեծ կատվազգի[3]։ Այն ունի ավելի քան 400 կգ քաշ, ինչը միջին քաշով առյուծից ծանր է մոտ 2 անգամ։

Այս կենդանիների ռեկորդակիրը 1973 թվականին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված Հարավային Աֆրիկայի «Bloemfontein Zoological Gardens» այգու լիգրն է եղել, որի քաշը եղել է 798 կգ։

Լիգրները ազատ բնության մեջ չեն հանդիպում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Liger cubs nursed by dog in China's Xixiakou Zoo»։ BBC News Asia-Pacific։ 24 մայիս 2011։ http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-13520472։ Վերցված է 25 մայիս 2011։ 
  2. http://ligerfacts.org/
  3. Tom Phillips։ «Hercules the liger - putting the 'very very big cat' back in 'big cat'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-14-ին։ http://www.webcitation.org/66vQfUYiF։ Վերցված է 2010-02-05։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Peters, G. "Comparative Investigation of Vocalisation in Several Felids" published in German in Spixiana-Supplement, 1978; (1)։ 1–206.
  • Courtney, N. The Tiger, Symbol of Freedom. Quartet Books, London, 1980.