Լիա Բալագյանը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 2-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1962 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Պիոներ» պարբերականների խմբագրություններում, 1962-2000 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 2000 թվականից՝ Երևանի «Ինտերլինգվա» համալսարանում։ Հեղինակ է «Սոս Սարգսյան» (1989), «Ալեքսանդր Մանթաշյանց» (2002), «Գալուստ Գյուլբենկյան» (2004) գրքերի, «Զվարճալի պատմվածքներ և հեքիաթներ» (2004) ժողովածուի[1][2]։
Սովետահայ մանկա-պատանեկան գրականություն։ (20-ական թվականներ), Բալագյան Լիա Լևոնի, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ, Երևան, «Միտք», 1969[3]։
Թող Արսենը մենակ չմնա։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար, Բալագյան Լիա Լևոնի, Դանիելյան Հ, Կարապետյան Հ., Երևան, «Հայաստան», 1972[4]։
Եղիա Տեմիրճիպաշեանի գրական հրապարակախոսական գործունեությունը «Երկրագունտ» հանդեսի էջերում։ (Ծանոթագրված մատենագիտություն) / Литературно-публицистическая деятельность егия Темирчипашяна в журнале «Еркрагунд», Բալագյան Լիա Լևոնի, Խառատյան Ալբերտ Արմենակի, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, ՀՍՍՀ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոն, Երևան, Ա. հ., 1984[5]:
Սոս Սարգսյան։ Բալագյան Լիա Լևոնի, Զարյան Ռուբեն Վարոսի, Հայաստանի թատերական գործիչների միություն, Երևան, ՀԹԳՄ հրատարակչություն, 1989[6]։
Խոսքի գիտական ոճի ուսուցում։ (օժանդակ գիրք), Բալագյան Լիա Լևոնի, Հարությունյան Կ. Հ, Մելքոնյան Ա. Հ., Երևան, «Լույս», 1990[7]։
Ալեքսանդր Մանթաշյանց։ Ազգային բարերարը և գեղարվեստի մեկենասը, Բալագյան Լիա Լևոնի, Մարտիրոսյան Դոնարա Զավենի, Երևան, «Հայաստան», 1991[8]։
Ազգային տոներ և ծիսական կերակրատեսակներ։ (Հայկական խոհանոց), Բալագյան Լիա Լևոնի, Մարտիրոսյան Դ., Երևան, «Գիտելիք», 1991։ Երևան, «Արևիկ», 1992։
Ալեքսանդր Մանթաշյանց։ Ազգային բարերարը և գեղարվեստի մեկենասը, Բալագյան Լիա Լևոնի, Երևան, «Աստղիկ» գրատուն, 2003[9][10]։
Գալուստ Գյուլբենկյան, Բալագյան Լիա Լևոնի, Երևան, «Զանգակ-97», 2004[11][12]։
Զվարճալի պատմվածքներ ու հեքիաթներ։ Բալագյան Լիա Լևոնի, Բազյան Սահանուշ, Երևան, «Անտարես», 2004[13]։