Լեռնիկ Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնիկ Պապյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1966(1966-10-26) (57 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան[1] և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Լեռնիկ Պապյան (հոկտեմբերի 26, 1966(1966-10-26), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ, թեթևագույն քաշային կատեգորիայի ներկայացուցիչ։ 1980-1990-ական թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ և Հայաստանի բռնցքամարտի հավաքականներում։ Պապյանը ազգային առաջնության հաղթող և մրցանակակիր է, ԽՍՀՄ գավաթի դափնեկիր, Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ ԽՍՀՄ սպորտի վարպետ է։ Ներկայումս հանդես է գալիս որպես բռնցքամարտի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնիկ Պապյանը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 26-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Միջազգային մրցույթում առաջին անգամ հանդես է եկել 1984 թվականին՝ հաղթելով արծաթե մեդալ Տամպերեում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 1984 թվականին Տաշքենդում մասնակցել է բռնցքամարտի ԽՍՀՄ առաջնությանը, որտեղ թեթևագույն քաշային կարգում կարողացել է հասնել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ էլ պարտվել է հայրենակից Նշան Մունչյանին։

Մեկ տարի անց բարձրացել է թեթևագույն քաշային կարգ և Երևանում տեղի ունեցած բռնցքամարտի ԽՍՀՄ առաջնության ժամանակ նորից զբաղեցրել երրորդ հորիզոնականը։ Ներառվել է բռնցքամարտի ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ և մասնակցել Բուդապեշտում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ, այդուհանդերձ, լուրջ հաջողություններ չի գրանցել։ Լեռնիկը 1/8 եզրափակչում պարտվել է հունգարացի բռնցքամարտիկ Յանոշ Վարադիին։

ԽՍՀՄ-ն ներկայացրել է 1986 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Բարի կամքի խաղերին, սակայն չի կարողացել մրցանակային տեղ գրավել՝ 1/4 եզրափակչում պարտվելով վենեսուելացի Դեյվիդ Գրիմանին։

1991 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների X ամառային սպարտակիադայի ժամանակ դարձել է բրոնզե մեդալակիր։ Սպորտում ունեցած հաջողությունների համար արժանացել է «ԽՍՀՄ սպորտի վարպետի միջազգային աստիճանի»։

ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարթակներում հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում։ Այսպես, 1993 թվականին Բուրսայում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, իսկ Տամպերեում՝ Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։ 1995 թվականին Մոսկվայում հաղթել է միջազգային մրցաշար։ 1995 թվականին Բեռլինում մասնակցել է Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։ 1996 թվականին Ատլանտայում մասնակցել է ամառային օլիմպիական խաղերին, որտեղ առաջին մենամարտի ժամանակ հաղթել է ճապոնացի Կաձումասա Ցուձիմոտոյի հետ, սակայն 1/16 եզրափակչում զիջել է կուբացի Մաիկրո Ռոմերոյին, ով արդյունքում դարձել է չեմպիոն։

Ատլանտայի օլիմպիադայից հետո Պապյանը մի որոշ ժամանակ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և շարունակել մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերի։ Մասնավորապես, 1998 թվականին Բուլղարիայում դարձել է «Ստրանջա» միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր[2]։

Սպորտային կարիերայից հետո աշխատել է որպես մարզիչ՝ Սանկտ Պետերբուրգի «Զդորովյե» ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. По материалам базы данных amateur-boxing.strefa.pl
  3. Лерник Папян Արխիվացված 2018-04-12 Wayback Machine. Спортивная федерация бокса СПБ