Լեոնիդ Կանտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Կանտեր
Ծննդյան թիվ՝հուլիսի 27, 1981(1981-07-27)
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հունիսի 4, 2018(2018-06-04) (36 տարեկան)
Վախճանի վայր՝Օբիրկի, Բախմաչի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ուկրաինա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստալրագրող, գրող և վավերագիր
IMDb։ID 8274204

Լեոնիդ Վիլենովիչ Կանտեր (ուկրաիներեն՝ Леонід Віленовіч Кантер, հուլիսի 27, 1981(1981-07-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 4, 2018(2018-06-04), Օբիրկի, Բախմաչի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի վավերագրող կինոռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստալրագրող և գրող։ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ, այդ թվում՝ «Առասպել» վավերագրական ֆիլմի համահեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Կանտերը ծնվել է 1981 թվականի հուլիսի 27-ին, Կիևում, որտեղ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ 1998 թվականին ավարտել է Կիևի թիվ 145 բնագիտական ​​լիցեյը։ 2002 թվականին ավարտել է Կիևի Ի. Կ.Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանը։ 1999 թվականից աշխատել է ուկրաինական հեռուստատեսությունում։

2003 թվականին նա հիմնել է իր առաջին կինոստուդիան՝ «ЛизардФилмс»-ը, որը թողարկել է ավելի քան 50 կարճամետրաժ և մի քանի լիամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 2004-2007 թվականներին դասավանդել է Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանում։ 2007 թվականին հիմնադրել է «Խուտոր Օբիրկի» արվեստագետների միությունը[1]։

2010-ականներին հանդես է եկել Օբիրոկի մարզում արգելոց ստեղծելու օգտին, սակայն ապարդյուն։

Ակտիվորեն աջակցել է Եվրամայդանին։ 2014 թվականի մարտին այցելել է Ռուսաստանին բռնակցված Ղրիմ[2]։

2018 թվականի հունիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Օբիրկի գյուղում նրան մահացած են գտել գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, ինքնասպանության գրություն է թողել, որի բովանդակությունը չի բացահայտվել[3][4]։

Ամուսնալուծված էր, ուներ երեք երեխա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Մարդն առանց գլխարկի» - ռեժիսոր
  • 2002 - «Տոնածառ» - ռեժիսոր
  • 2003 - «Գաղափարներ» - ռեժիսոր
  • 2003 - «Զայրույթ» - ռեժիսոր
  • 2006 - «Աթոռով Հիմալայներում» (երեք մաս) - պրոդյուսեր, սցենարիստ
  • 2014 - «Պատերազմ քո հաշվին» (Ի. Յասնիի հետ համատեղ) - ռեժիսոր
  • 2015 - «Աստծո միության կամավորները» (Ի. Յասնիի հետ համատեղ) - ռեժիսոր
  • 2018 - «Առասպել» (Ի. Յասնիի հետ համատեղ) - ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Обирок». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  2. «Леонід Кантер: Ми маємо Північну Корею в Криму - YouTube». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  3. «Леонід Кантер застрелився - режисер фільму Міф». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. «Режиссёр Леонид Кантер совершил самоубийство - полиция». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 45 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կանտեր» հոդվածին։