Լեոգանգ լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոգանգ լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքԶալցբուրգ և Տիրոլ
Ամենաբարձր կետԲիրնհորն
ԲԾՄ2634 մետր
Խորությունա
Մասն էՀյուսիսային կրաքարային Ալպեր
ԼեռնաշղթաԱրևելյան Ալպեր
Քարտեզ
Քարտեզ

Լեոգանգ լեռներ կամ Լեոգանգյան լեռնաշղթա, տառադարձմամբ` Լեոգանգեր Շտայնբերգեն ( գերմ.՝ Leoganger Steinberge, կամ «Leogang Rock Mountains»)[1], լեռնաշղթա Ավստրիայում Զալցբուրգ նահանգում, որը կազմում է Արևելյան Ալպերի Հյուսիսային կրաքարային Ալպերի մի մասը։

Տեղադրություն և կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոգանգ լեռնաշղթան գտնվում է Զալցբուրգ նահանգի Լոֆեր քաղաքի հովտի, Զալֆելդեն և Լեոգանգ կոմունաների միջև և հյուսիս-արևմուտքում գտնվող Լոֆեր լեռների հետ միասին կազմում է երկու լեռնազանգվածներ, որոնք բաժանված են Römersattel կոչվող թամբով (1202 մ), բայց որոնք սահմանվում են Արևելյան Ալպերի ալպյան դասակարգմամբ որպես մեկ ենթախումբ (Լոֆեր և Լեոգանգ լեռներ)։

Լեոգանգ լեռները սահմանափակված են Արևելակենտրոնական Ալպերով` հարավում Կիցբյուել քաղաքի և արևելքում Շտեյներնես Մեեր սարավանդի միջև խորը կտրված հովիտներով։ Լեոգանգ լեռնաշղթային բնորոշ են բարձր սարավանդերը՝ զառիթափ կողքերով և կտրուկ ալիքավոր բարձր կարերով։

Ինչպես բնորոշ է կարստային լեռներին, Լեոգանգ լեռները նույնպես բազմաթիվ քարանձավներ ունեն։ Դրանցից ամենահայտնին 60 կմ լայնությամբ և 1727 մ խորությամբ Ավստրիայում ամենախորը` Լամպրեխտսոֆեն քարանձավն է[2], որը գտնվում է Պինցգաուերշտրասե (B311) ֆեդերալ մայրուղու (B - Բունդեսշտրասե) անմիջապես եզրին` Լոֆեր և Զալֆելդեն քաղաքների միջև, մուտքը` Զալախ գետի Զալախթալ հովտից։ 1988 թվականին աշխարհի ամենախորը քարանձավն է ճանաչվել[3], 2022 թվականի դրությամբ խորությամբ առաջինն է Ավստրիայում և հինգերորդը աշխարհում[4]։

Նշանավոր լեռնազանգված է նաև Մելքերլոխ քարանձավը Բիրնհորն լեռան հարավ-արևելյան կողմում։ Բիրնհորնը Լեոգանգ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է իր 2634 մետր բարձրությամբ։ Ավստրիական բանակի Հոխֆիլցեն ռազմական ուսումնական տարածքը գտնվում է Լեոգանգ լեռնաշթայի արևմուտքում[5]։ Քանի որ գերմանական Զաալֆորստ անտառտնտեսությունը գտնվում է Լեոգանյան լեռներում, դրանց մեծ մասը պատկանում է Բավարիային։

Սահմանակից լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոգանգ լեռները սահմանակից են Ալպերի հետևյալ լեռնային խմբերին.

  • Լոֆեր լեռներ դեպի հյուսիս-արևմուտք
  • Բերխտեսգադեն Ալպերը դեպի արևելք
  • Զալցբուրգի սալաքար Ալպեր դեպի հարավ-արևելք
  • Կիցբյուելի Ալպեր դեպի հարավ
  • Կայզեր լեռները դեպի արևմուտք

Լեռնագագաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոգանգի Fahnenköpfl գագաթը (2142 մ) Պասաույան խրճիթից (Passauer Hut)
    Բիրնհորն՝ 2,634 մ ծովի մակարդակից բարձր
  • Կուչելհորն՝ 2,500 մ ծովի մակարդակից բարձր
  • Պասաուեկոպֆ՝ 2,465 մ ծովի մակարդակից բարձր
  • Գրիսեներ Հոխբրետ՝ 2,467 մ ծովի մակարդակից բարձր
  • Սիգնալկոպֆ՝ 2,462 մ ծովի մակարդակից բարձր
  • Գրոսես Ռոթորն՝ 2,442 մ ծովի մակարդակից բարձր
  • Դյուրկարհորն՝ 2,280 մ ծովի մակարդակից բարձր
  • Հոչզինթ՝ 2,243 մ ծովի մակարդակից բարձր
  • Միտերհորն՝ 2,206 մ ծովի մակարդակից բարձր
  • Ֆահնենքյոպֆլ՝ 2,142 մ ծովի մակարդակից բարձր
  • Բրենդհորն՝ 2,099 մ ծովի մակարդակից բարձր։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպյան ակումբի խրճիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոգանգ լեռներում կա ընդամենը երկու լեռնային խրճիթ։ Նրանք պատկանում են DAV - Deutscher Alpenverein - գերմանական ալպյան ակումբին, սակայն շահագործվում են տեղի ավստրիացիների կողմից։ DAV-ը կիրառում է Փոխադարձ իրավունքի (Recripical Rights) համակարգ, որը խոշոր միջպետական և որոշ միջազգային մրցարշավային ակումբներին անդամակցելու արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս, որով DAV-ը կարողանում է օգտվել Ավստրիական Ալպիական ակումբի (OEVA) անդամների համար նախատեսված զեղչերից։

  1. Lamprechtsofen քարանձավային ռեստորան (664 մ). բաց է ամռանը և ձմռանը միայն ցերեկային ժամերին, անմիջապես Լոֆեր-Զալֆելդենի միջև գտնվող Բունդեսշտրասե (B) դաշնային ճանապարհի վրա։
  2. Պասաուեր խրճիթ (2033 մ). բաց է ամռանը հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջ, գտնվում է Լեոգանգ հովտում։ Ունի 45 ներքնակ քնապարկեր, ձմեռային սենյակ 6 անկողնով։ Գտնվում է Լեոգանգում, քայլելու ժամանակը Լեոգանգից՝ 3-ից 4 ժամ։

Լեռնային խրճիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետլկազեր՝ բարձրություն ծովի մակարդակից՝ 1,441 մ, բաց է ամռանը, առանց ձմեռային կացարանների, առանց մահճակալների, հովտային ուղղություններն են՝ Պեռներվինկել-Գերստբոդեն (2 ժամ քայլել), Վիեսերսբերգ-Գերստբոդեն (2½ ժամ քայլել), Լեոգանգ (2 ժամ քայլել), Միտերբրանդ (1½ ժամ քայլել)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամպրեխտսոֆեն, Ավստրիայի ամենախորը քարանձավը. 1727 մ[2]
Լեոգանգ լեռներում (2024 թ.)
Լետլկազեր խրճիթ Լեոգանգ լեռներում Գերմանական Ալպյան միության (DAV) Պասաուի մարզական ակումբի խրճիթը Լեոգանգյան լեռներում (Passauer Hütte) Lեռնաշղթայի ամենաբարձր գագաթ Բիրնհորնը (2634 մ) և Պասաույի DAV միության խրճիթը Լեոգանգյան լեռններում 2005 թվականի ուշ աշնանը Մելքերլոխ քարանձավը Լեոգանգյան լեռներում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lichtenberger, Elisabeth (2000). Austria: society and regions, Austrian Academy of Sciences, p. 173. 978-3-7001-2775-8.
  2. 2,0 2,1 Die tiefsten Höhlen Österreichs. / Ավստրիայի ամենախոր քարանձավները, 2024
  3. «Show Caves of Austria: Lamprechtsofen». Show Caves of the World (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  4. «Worlds Longest Caves» (անգլերեն). NSS Geo2, Bob Gulden. 2022-08-21. Վերցված է 2023-01-13-ին.
  5. «Hochfilzen». Hochfilzen (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]