Լեանդրո Մորատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդես դը Մորատին

Լեանդրո Ֆեռնանդես դըՄորատին (Fernandez de Moratin)(1760, Մադրիդ-1828, Փարիզ), իսպանացի դրամատուրգ։

«Իսպանական թատրոնի ծագումը» (1820-1821) աշխատությունում տվել է 14-17-րդ դարերի իսպանական թատրոնի զարգացման տեսությունը։ Նրա գեղագիտական հայացքներն արտացոլված են «Նոր կատակերգություն կամ Սրճարան» (1792) պիեսում։ Մոլիերի ազդեցությամբ գրված «Ծերուկը և աղջիկը» (1786, հրտ․ 1795), «Բարոնը» (հրտ․ 1803), «Կեղծ սուրբը» (1791, հրտ․ 1804), «Երբ աղջիկներն ասում են «այո» (1801, հրտ․ 1806) կենցաղային կատակերգություններում Մորատինը հանդես է եկել ազատ զգացմունքների պաշտպանությամբ, ընդդեմ ծնողների բռնակալության։ Նրա կատակերգություններում ֆրանս․ լուսավորական կլասիցիզմի սկզբունքները զուգորդվում են իսպանական դասական դրամատուրգիայի տարրերի հետ։ Մորատինի ստեղծագործությունը ազդեցություն է գործել 19-րդ դարի իսպանական ռեալիստական կենցաղային կատակերգության ձևավորման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png