Լար (պարս.՝ لار), քաղաք Իրանի հարավում, Ֆարս օսթանում։ Հանդիսանում է Լարեստան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 62 045 մարդ (2016)[1]։
Գտնվում է Ֆարս օսթանի հարավային մասում` վարչական կենտրոն Շիրազից մոտ 264 կմ հարավ-արևելք։ Նախկինում հայտնի է եղել նաև որպես Լարեստան։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 62 045 մարդ, որոնք կազմում էին 18 578 տնտեսություն[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակիչները հիմնականում լարեստանցիներ են, որոնց կոչում են նաև աչոմի, որոնք խոսում են պարսկերենի տեղական բարբառով և գերազանցապես սուննի մահմեդականներ են։