Լաս Նավաս դել Մարկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիցիպալիտետ
Լաս Նավաս դել Մարկես
Las Navas del Marqués
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿաստիլիա և Լեոն
ՆահանգԱվիլա
ՇրջանՎալե դել Ալբերեխե
ՔաղաքապետԽերարդո Պերես
Մակերես94 կմ²
ԲԾՄ1,300 (մինիմում՝ 920 մ, մաքսիմում՝ 1642 մ) մ
Բնակչություն5․098 մարդ (2007)
Խտություն54.2 մարդ/կմ²
Տեղաբնականունnavero, navera
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս05230
Փոստային դասիչ05230
Պաշտոնական կայքlasnavasdelmarques.es
Լաս Նավաս դել Մարկես (Իսպանիա)##
Լաս Նավաս դել Մարկես (Իսպանիա)

Լաս Նավաս դել Մարկես (իսպ.՝ Las Navas del Marqués), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում՝ Ավիլա նահանգում[1]։ Մտնում է Վալե դել Ալբերեխե շրջանում։ Զբաղեցնում է 94 կմ² մակերես։ Ծովի մակարդակից գտնվում է 1,300 մ բարձրության վրա։ Գտնվում է Մադրիդից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Մադրիդից դեպի Ավիլա գնալու համար կարելի է օգտվել 2 եղանակից՝ մեքենայով կամ գնացքով։ Թեև կանգառը գրեթե 2 կմ հեռու է քաղաքից, այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք մշտապես կարող է ավտոբուսով հասնել քաղաք։ Այստեղ աշխատում են գնացքներ, որոնք ամեն օր շարժվում են Լաս Նավասից դեպի Մադրիդ կամ Լաս Նավասից Ավիլա։

Բնակչությունը 2007 թվականին կազմել է 5098 մարդ։ 2009 թվականի հունվարի 1-ի վիճակագրական տվյալներով բնակչության թիվը կազմել է 5 723։ Ամռանը քաղաքի բնակչությունը 5 անգամ ավելանում է, որովհետև Մադրիդից այստեղ հանգստանալու են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր Լաս Նավաս դել Մարկեսում են անցկացնում իրենց ամառային հանգիստը, որովհետև այստեղ ավելի քիչ շոգ է, քան Մադրիդում։

Բնական միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Նավաս դել Մարկեսը շրջապատված է սոճու հսկայական անտառներով։ Հանգստյան օրերին Մադրիդից այստեղ են գալիս քաղաքաբնակներ՝ անտառներում զբոսնելու և թարմ օդ շնչելու համար։ Մունիցիպալիտետի տարածքը համարվում է բազմաթիվ կենդանիների ապրելավայր։ Այստեղ հանդիպում են Սև արագիլներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լաս Նավաս դել Մարկեսում 1971-2003 թվականներին
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) 2,90 4,10 6,40 7,50 11,90 16,50 19,90 20,30 16,10 10,50 6,20 3,60 10,50
տեղումների քանակը (մմ) 79,40 56,40 50,80 73,90 76,60 38,90 19,80 16,40 36,90 104,20 102,60 92,90 748,90
Աղբյուր՝ Ministerio de Agricultura, Alimentación y Medio Ambiente[2]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետ այցելողների համար հետաքրքիր վայր է Մագալիայի դղյակ-ամրոց Արխիվացված 2015-01-04 Wayback Machine ը։ Այն կառուցվել է 16-րդ դարում, որտեղ ամեն տարի տեղի են ունենում մի քանի կարևոր իրադարձություններ. Սան խուան Բատիստա եկեղեցին (San Juan Bautista) և Սան Պաբլո Քովենտը (San Pablo Convent) պահպանվել են մինչև 2007 թվականը։

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Նավաս դել Մարկեսի ամենակարևոր իրադարձությունը ամռանը նշվող փառատոնն է։ Այն իրականացվում է հուլիս ամսվա երկրորդ կիրակի օրը, երբ նրանք նշում են Քրիստո դե Գրացիայի գովաբանության օրը։ Տոնակատարության շաբաթն սկսվում է հրավառությամբ, իսկ շաբաթվա ընթացքում կազմակերպվում են ավտոմրցույթներ, սպորտային խաղեր, բացօթյա պարեր, ցլամարտեր։ Օգոստոսի 15-ին նշվում է Վալադալ Պիլգրիմը (Valladal Pilgrimage), որի ընթացքում մարդիկ հագնում են հատուկ հագուստներ և լաստանավերով ու ձիերով գնում են ծովափ։ Այնտեղ մարդիկ միասին խաղում են, մրցում, սնվում, իսկ օրվա ավարտին որոշում են, թե որ ձին կամ լաստանավն է եղել ամենալավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]