Իրբիտի կերպարվեստի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրբիտի կերպարվեստի պետական թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԻրբիտ
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել էհունվարի 3, 1972[1]
Կայքirbitgmii.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Իրբիտի կերպարվեստի պետական թանգարան (ռուս.՝ Ирбитский государственный музей изобразительных искусств), գեղանկարչության թանգարան, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը 1972 թվականի հունվարի 3-ին որպես քաղաքային ցուցասրահ հիմնադրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող, Օնիսիմ Կլերի մրցանակի դափնեկիր, արվեստի և գեղարվեստական արհեստների դեմիդովյան ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Կարպովը։ 1991 թվականից` Իրբիտի քաղաքային ենթակայության արվեստի թանգարան։ 1995 թվականի դեկտեմբերին ՌԴ մշակույթի նախարարությունը թանգարանի հավաքածուն ճանաչել է «համառուսաստանյան նշանակության ազգային հարստություն»։ Փորագրանկարի ևնկարիմիակ մասնագիտացված թանգարանն է Ռուսաստանում։

Թանգարանի հավաքածուում կա մոտ 16 հազար նմուշ։ Այն բաժանված է երկու հիմնական բլոկի` «Փորագրանկարի և նկարի վարպետներ։ XV-XX դարերի Եվրոպա և Ռուսաստան» և «XX դարի ուրալյան արվեստի վարպետներ։ Գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ»։

Թանգարանում կան եզակի հավաքածուներ, այդ թվում` եվրոպական տպագիր և օրիգինալ գրաֆիկայի հավաքածու, որը ներկայացված է իտալական, հոլանդական, ֆլամանդական, գերմանական, ֆրանսիական, անգլիական, իսպանական, շվեյցարական, ավստրիական, լեհական, բուլղարական, շվեդական, բելգիական և ամերիկյան ազգային դպրոցների ներկայացուցիչների աշխատանքներով։ Նրանց թվում են Ալբրեխտ Դյուրերը, Տիցիանը, Տինտորետտոն, Անտոնիս վան Դեյքը, Ռեմբրանդ վան Ռեյնը և այլք։

Թանգարանում պահվում է Պիտեր Պաուլ Ռուբենսի բնօրինակ «Ապաշխարհող Մարիամ Մագդաղենացին» կտավը։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փորագրանկարի և նկարի վարպետներ։ XV-XX դարերի Եվրոպա և Ռուսաստան
  • XX դարի ուրալյան արվեստի վարպետներ։ Գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրբիտի կերպարվեստի պետական թանգարան» հոդվածին։